Այ էդ դիմակը, որ քաշում, փակում եք, այ դա է պատճառը, որ հանրաքվե չենք անում. Ալեն Սիմոնյան (video)
Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանը դիմեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին. «Տիկին Զոհրաբյան, ներողություն եմ խնդրում, Դուք բավական մեծ քաղաքական փորձառություն ունեք, Դուք մտածում եք, որ «Իմ քայլը» խմբակցությունը խնդիր ունի՞ հանրաքվե անելու: Կարող ենք ժամը մեկ հանրաքվե անել, մենք վստահության խնդիր չունենք: Դիմակը, որ քաշում, փակում եք, դա է պատճառը, որ չենք անում, երբ մենք հայտարարենք, որ հանրաքվե այնուամենայնիվ անում ենք, դուք գալու եք այստեղ, ասեք՝ ո՞նց եք հանրաքվե անում, մենք այստեղ դիմակով ենք նստած, դուք հանրաքվեի եք գնո՞ւմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
