Մայիսի 5-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել էր 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի դիակը:
Դիակի արտաքին զննությամբ ձախ թևատակի և սրտի հատվածում հայտնաբերվել էին կտրած-ծակած թափանցող վերքեր:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական լայնածավալ ու հմուտ միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 16.10-ին, բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հարություն Պ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նույն օրը, ժամը 5-ի սահմաններում, Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 11 հասցեում, վիճաբանության ժամանակ, Ս. Մարկոսյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է ինքը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը