«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում երեկ առավոտյան տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է: Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին դանակահարել էին, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:
Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասել է, որ սպանությունը բացահայտվել է, շարաժառիթը՝ ևս: 77-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվում է 23 տարեկան երիտասարդ. վերջինս ձերբակալվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ գրել էինք, որ Ստեփան Մարկոսյանը նշյալ հասցեում բնակվում է միայնակ: Կինը վերջերս է մահացել, իսկ երեք երեխաները գտնվում են Ռուսաստանում: Հարևաններն ասում են, որ Մարկոսյանը շնորհքով, խելոք, հարևաններին օգնելու պատրաստակամ մարդ է եղել: Ստեփան Մարկոսյանը տանը կից ավտոտնակ է ունեցել, որտեղ զբաղվել է լվացքի մեքենաների վերանորոգման աշխատանքներով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը