«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն 9 մլն դրամանոց «Լեքսուս» մակնիշի ջիպ է նվիրել իր թիմակիցներից տարածաշրջանում հայտնի Կյաժին (Վահրամ), ով Արտաշատի մի քանի գյուղերում բավականին լուրջ ներդրում է ունեցել Արգամ Աբրահամյանի հաղթանակի գործում:
Համաձայն տեղացիների՝ նախընտրական քարոզչության ընթացքում մարզի ՀՀԿ- ականները բազմիցս փորձել են չեզոքացնել Վահրամին, անգամ խաբեությամբ ծեծ ու ջարդ կազմակերպելով, հետո նույն գործով ոստիկանությունում վերջինիս վրա քրեական գործ հարուցելով: Այդուհանդերձ, Արգամի գնահատանքից հասկանալի է դառնում, որ Կյաժը հաստատակամ է գտնվել: «Նեղ» շրջապատում, թերևս հանրության «լայն շերտերի համար», հայտարարվել է նաև, որ դա միայն սկիզբն է, առաջիկայում սպասեք «նոր անակնկալների»: Նվիրել են Աբրահամյանները, բոլորը դա գիտեն, բայց նվիրատուները հայտարարում են, որ մեքենան «Բարգավաճ Հայաստան»-ի նվերն է կուսակցությանը ձայներ ապահովելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը