Սաակաշվիլին նախագա՞հ
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին չի ցանկանում պաշտոն զբաղեցնել կառավարությունում, բայց ուզում է փոխել քաղաքական դրությունը Ուկրաինայում՝ ակնարկելով իր նախագահական մտադրությունների մասին: Այդ մասին նա հայտարարել է «Era» ռադիոկայանի եթերում: «Իմ ամբիցիաները շատ ավելի մեծ են, քան կառավարական պաշտոնները: Իմ նպատակն է փոխել քաղաքական մակարդակը և խաղի օրենքները: Հաջորդ տարիների ընթացքում շատ վարչապետներ կլինեն, կառավարությունը հաճախ կփոփոխվի,դա իմ կանխատեսումն »,- ասել է նա, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կհամաձայնի Ուկրաինայի վարչապետ դառնալ որոշակի պայմաններում:
