Հումանիտար աղետ, հավատ չներշնչող պաշտոնական տվյալներ. Ինչ է կատարվում Ռուսաստանում

Ռուսաստանում, որտեղ մեծ թվով մեր հայրենակիցներ են բնակվում, կորոնավիրուսի համաճարակը բավական ինտենսիվորեն է տարածվում, նկատելի է բավական բարդ իրադրություն՝ թե՛ առողջապահական, թե՛ երկրի սոցիալ-տնտեսական առումով: Կանխատեսումները լավատեսական չեն, նույնիսկ աղետալի իրավիճակի մասին են արձանագրում: Առայժմ կարանտինի ռեժիմից դուրս գալու մասին խոսք առայժմ չկա։

Զգուշավոր լավատես է վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով կորոնավիրուսից ապաքինվելուց հետո երեկվանից վերադարձել է աշխատանքի։ Միշուստինը ռեգիոնների ղեկավարներին կոչ է արել զգուշություն ցուցաբերել կարանտինային սահմանափակումները վերացնելու հարցում։

Ըստ օպերատիվ շտաբի հրապարակած տվյալների, Ռուսաստանում անցյալ շաբաթ տարբեր օրերի հայտնաբերվել էր վարակման 8-9 հազարից ավելի դեպքեր։ Համաճարակը սկսվելուց ի վեր Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 344,481 դեպք, մահացել է 3,541-ը։ Ապաքինվել են ընդհանուր առմամբ 113,299-ը։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 153 մարդ, ընդհանուր առմամբ վերջին մի քանի օրերին 24 ժամյա կտրվածքով մահացների թիվն անցում է հարյուրից:

Ռուսաստանի իշխանությունները կարանտինից դուրս գալու երեք փուլ են մշակել։ Առաջին փուլում մարդկանց թույլ կտան զբոսնել, զբաղվել սպորտով, կբացվեն փոքր խանութները։ Առևտրի կենտրոնների, գեղեցկության սրահների, կրթական հաստատությունների, ռեստորանների բացման մասին իշխանությունները դեռ չեն խոսում։

Մոսկվային քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը օրերս հայտարարեց, որ կարանտինի ռեժիմի ռեալ թուլացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ կորոնավիրուսով օրական կվարակվեն ոչ թե հազարավոր, այլ տասնյակ, կամ գոնե հարյուրավոր մարդիկ։

Տուրիստական սեկտորն արդեն խոսում է կարանտինից դուրս գալու մասին։ «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզովան այսօր ասել է, թե առաջին փուլում երկրի մի շարք շրջաններում կբացվեն բժշկական լիցենզիա ունեցող առողջարանները, քոթեջները և այսպես կոչված ապարտ-հյուրանոցները։

Միաժամանակ շարունակում է բարդ մնալ իրավիճակը բուժաշխատողների շրջանում։ Ռուսաստանի 70 շրջաններում անցած ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 9 479 բժիշկ՝ հայտնում է Associated Press-ը: Տվյալների համաձայն՝ մահացել է ավելի քան 70 մարդ:

Իր նյութում գործակալությունը հղում է կատարում տեղական իշխանությունների և տարածաշրջանային լրատվամիջոցների հայտարարություններին: Associated Press-ին հարցազրույց տված առողջապահության աշխատակիցները կարծում են, որ բժիշկների շրջանում մահացությունների թիվը գերազանցում է 250-ը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը չի հասցրել պատասխանել լրագրողների հարցերին:

Հայտնի է դարձել, որ Հյուսիսային Օսիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 380 բուժաշխատողների մոտ։ Այս մասին ասել է Սոցիալական ապահովագրության հիմնադրամի ղեկավար Զալինա Այլարովան՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ 2 հազար 882 բուժաշխատող այսօր Հյուսիսայի Օսիայում աշխատում է կորոնավիրուսով վարակվածների հետ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերադարձրել է վարչապետի պարտականությունները Միխայիլ Միշուստինին։ Ապրիլի 30-ին վարչապետը նախագահին հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ Նույն օրը Միշուստինին տեղափոխել էին հիվանդանոց։

Վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։ Այսօր Միշուստինն արդեն պաշտոնապես նորից ստանձնեց վարչապետի պարտականությունները։
Հիշեցնենք` կորոնավիրուսով վարակվել էին նաև նախարարներ, Պետդումայի և ռեգիոնալ պառլամենտների պատգամավորներ, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանում համավարակի պաշտոնական տվյալներին չեն վստահում փորձագետները և ռուսաստանցիները: Խնդիրը նախ այն է, որ կորոնավիրուսը որպես մահի պատճառ չեն նշում այն մահացածների մոտ, ովքեր ունեին կորոնավիրուս, սակայն մահացել են քրոնիկ հիվանդություններից, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանոնների համաձայն` կորոնավիրուսը որպես պատճառ պետք է նշել բոլոր դեպքերում, երբ պացիենտի մոտ հաստատված է եղել Covid-19, բացառությամբ ակնհայտ այլ պատճառների, օրինակ` եթե պացիենտը մահացել է ավտովթարի հետևանքով։

Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, Մոսկվայի պետական համալսարանի և Տնտեսության բարձրագույն դպրոցի դասախոս Միխաիլ Տամն «Ազատության» ռուսական ծառայությանը տված հարցազրույցում շեշտում է.- «Ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ ոչ մի «ռուսական» վիճակագրության մասին չենք կարող խոսել, այլ կարող ենք խոսել միայն առանձին տարածաշրջանների վիճակագրության մասին։ Կան մարզեր, որտեղ հասկանալի է, թե ինչպես է ընթանում հաշվարկը, և որ այնտեղ կան սխալներ, կան մարզեր, որտեղ ամեն ինչ նկարված է սկզբից մինչև վերջ։ Եթե մենք խոսում ենք Մոսկվայի մասին, մեզ մոտ ստացվում է մոտ 140 հազար հայտնաբերված հիվանդ։ Եթե դրան կիրառենք այն «գործակիցը», որի մասին գրում է Մոսկվայի առողջապահության նախարարությունը, ավելացնենք այդ նույն 60 տոկոսը, ապա կստացվի մոտ 4 հազար մահացած։ Միջազգային չափանիշներով դա համեմատաբար ցածր ցուցանիշ է»,- «Ազատությանն» ասել է գիտնականը:

Վիճակագրության հետ իրավիճակն էլ ավելի բարդացավ, երբ հայտնի դարձավ, որ Դաղստանում իրական իրավիճակը, մեղմ ասած, տարբերվում է պաշտոնական տվյալներից: Դաղստանի առողջապահության նախարարը նախօրեին հայտարարել էր, որ հանրապետությունում մայիսի 17-ի դրությամբ «թոքաբորբից» մահացել է ավելի քան 650 մարդ, այդ թվում ՝ ավելի քան 40 բժիշկ: Այդ մասին Ջամալուդին Հաջիիբրագիմովը պատմել է բլոգեր Ռուսլան Կուրբանովին տված հարցազրույցում, որը տեղադրված է Ինստագրամում։

Նախարարի խոսքով՝ Դաղստանում մայիսի 17-ի դրությամբ «թոքաբորբով» հիվանդացել է ավելի քան 12 հազար մարդ: Պաշտոնական տվյալներով, որոնք, մասնավորապես, բերում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու միայն 3 հազար 280 և 27 մահվան դեպք, այսինքն՝ Covid-19-ից մահացածների պաշտոնական թիվը քիչ է, քան միայն «թոքաբորբից» մահացած բժիշկների թիվը։

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան երկրի ղեկավարի հետ հեռավար խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Դաղստանում կորոնավիրուսի թեստերը բավարար քանակի չեն անցկացնում, և որ այդ հանրապետությունում վարակվածների շուրջ 75 տոկոսի մոտ հիվանդությունը ծանր է անցնում։

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Ադրբեջանի շուրջ հազար քաղաքացիներ դիմել էին Պուտինին՝ խնդրելով օգնել իրենց տուն վերադառնալ: Մայիսի կեսերին Դաղստանի Դերբենդի և Մագարամկենտի շրջանների սահմանին բացվել է ժամանակավոր տեղակայման և սննդի կետ՝ Ադրբեջանի քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Նախագահ Վլադիմիր Պուտինը այս թեմայով օրերս նույնիսկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Դաղստանի սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի քաղաքացիների կուտակման հարցը, ինչ որոշում են կայացրել նրանք, և արդյոք առաջիկա օրերին ադրբեջանցիները կվերադառնան Ադրբեջան, հայտնի չէ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5252 անգամ
Լրահոս
Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը Սպանվածը  հասարակ ընտանիքի տղա էր Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից Դատախազությունը հերքում է՝ Եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am