«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» 2017 թվականի փետրվարի 6-ից ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ԱԺ ընտրություններին մասնակցող 9 ուժերի մամուլի ասուլիսների դիտարկում՝ պարզելու, թե քաղաքական ուժերի ներկայացուցիչների նախընտրական մամուլի ասուլիսներում ինչ մաս են կազմում սոցիալ-տնտեսական խնդիրները:«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» այսօր զեկույցի տեսքով ներկայացրեց մշտադիտարկման արդյունքները, ըստ որի, մամուլի ակումբներից, ըստ կատարած աշխատանքի, առաջատարն է Հայելի ակումբը:
ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց նաև, որ մյուս մամուլի ակումբները ևս բավական ակտիվ են եղել:
Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ դիտարկումը բաղկացած է եղել 3 փուլից՝ յուրաքանչյուրը 27 օր տևողությամբ:
Նրա հաղորդմամբ՝ քարոզարշավի ընթացքում գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ «ՕՐՕ» դաշինքի, առավել հաճախ ու հանգամանալից են անդրադարձել սոցիալ-տնտեսական խնդիրներին,կ «Հայկական վերածնունդը», Կոմունիստական կուսակցությունը եւ «Ծառուկյան» դաշինքը ամենաշատն են անդրադարձել հենց այդ խնդիրներին:
Դիտարկման առաջին փուլում հրավիրվել է 63 ասուլիս՝ 114 մասնակիցներով: Երկրորդ փուլում հրավիրվել է 110 մամուլի ասուլիս՝ 201 մասնակիցներով:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը