Օդանավը ջախջախվել է ԱՄՆ օդանավակայանում վայրէջք կատարելիս. կան զոհեր
ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգի վարչական կենտրոն Չարլսթոն քաղաքի օդանավակայանում բեռնատար օդանավը վայրէջք կատարելիս ջախջախվել է: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ երկու մարդ է զոհվել՝ օդանավում գտնվող հրամանատարը ու երկրորդ օդաչուն: Օդանավը շահագործում էր ամերիկյան United Parcel Service (UPS) ընկերությունը, որը զբաղվում է բեռների էքսպրես առաքումով։
