Սասուն Միքայելյանի սարքած ծեծկռտուքի հետեւանքով կարող է տուժել Հովհաննես Իգիթյանը. Փաշինյանն էլ «ատամ ունի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հարցը հասել է մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Մեր տեղեկություններով, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE), որի անդամն է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մոտ մեկ շաբաթ է արդեն՝ սկսել է, այսպես կոչված, փաստահավաք աշխատանքներ։

Հերթով լսում են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության՝ միջադեպին մասնակից կողմերին, միջադեպի մասին մանրամասներով են հետաքրքրվում։ Լսել են Սասուն Միքայելյանի վիրավորանքներն ու հարվածներն իր մաշկի վրա զգացած ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին, իսկ ԵԽԽՎ-ի իշխանական պատվիրակներից այդ սեւ գործը՝ բացատրություններ ներկայացնելը, դրվել է Հովհաննես Իգիթյանի ուսերին։

Մենք տեղեկացանք, որ Իգիթյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից փոխանցել են՝ եթե ALDE-ն միջադեպի վերաբերյալ հանդես եկավ առանձին հայտարարությամբ, ապա ինքը զրկվելու է ԵԽԽՎ պատվիրակության անդամությունից։ Թե ինչու է այլոց ամբարտավան պահվածքն արդարացնելու բեռը դրվել Հովհաննես Իգիթյանի ուսերին, իշխանական մեր աղբյուրներն իրենց վարկածն ունեն։

Առանց այն էլ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Իգիթյանի վրա «ատամ» ունի․ դեռ ամիսներ առաջ էր քննարկվում նրան ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու հարցը, հիմա պատեհ ժամանակն է, որպեսզի Իգիթյանը ցույց տա իր «կշիռն» այդ կառույցում եւ իշխանությանն էլ պարզերես անի։

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի, հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել, Ռուբեն Ռուբինյանն էլ թեպետ դեմ էր քվեարկել, բայց հետո «կռուտիտ արեց», թե իբր իր «դեմ» քվեարկությունը տեխնիկական սխալի արդյունք է, եւ սա այն պարագայում, երբ հանձնաժողովի ընդդիմադիր պատվիրակներ Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ էին քվեարկել բանաձեւին՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը։

Դրանից հետո մամուլը գրեց, որ Իգիթյանին ԵԽԽՎ-ում չտեսնելու պահանջ է դրել անգամ Ռուսաստանը, բայց քանի որ հայ-ռուսական հարաբերություններն իրականում այնքան էլ փայլուն չեն, որքան վարչապետ Փաշինյանն է ներկայացնում, Իգիթյանին որոշեցին «ժերտվա» չտալ, իսկ այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկուսի շահերը համընկնում են։
Եթե Իգիթյանը չկարողանա խանգարել, եւ հատուկ ընթացակարգով ֆիքսվի, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սրընթաց տեմպերով իշխանությունը մսխում է ժողովրդավարությունը, ապա Իգիթյանը կհեռանա պատվիրակությունից, իսկ Փաշինյանն էլ իր հերթին դա կփորձի «թանկով ծախել» Ռուսաստանի վրա՝ ցույց տալով, որ ինքը քայլեր է իրականացնում հայ-ռուսական լարված հարաբերությունները լիցքաթափելու ուղղությամբ։

Մենք տեղեկացանք, որ Իգիթյանն իրեն փրկելու համար ապավինել է Փաշինյանի «գործիքին»․ նա եվրոպացիներին փոխանցել է, որ ընդդիմադիրները լկտիաբար սադրել են, հրահրել՝ ճիշտ նույն սցենարը, որով վարչապետը հանդես եկավ ծեծկռտուքի օրը՝ խորհրդարանի դահլիճում։ Գուցե եվրոպացի գործընկերների «բերանը փակելու» այլ միջոցներ էլ են գործի դրվել, մեզ այդ մասին հայտնի չէ։

Մենք ճշտեցինք, սակայն, որ եթե նույնիսկ ALDE-ն առանձին հայտարարություն չտարածի, միեւնույն է՝ հարցն ուղարկվելու է մոնիթորինգի հանձնաժողով, եւ այս միջադեպն անպայման տեղ է գտնելու այդ հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով առաջիկա զեկույցում։

Հարց է ծագում․ ինչո՞ւ է իշխանությունն այդքան շահագրգռված առանձին հայտարարության չեղարկմամբ, պատասխանը պարզ է՝ միջադեպի մասին առանձին հայտարարության արձագանքը շատ ավելի մեծ կլինի, եւ դժվար թե եվրոպացի գործընկերներն էլ համակարծիք լինեն, որ ելույթ ունենալը նշանակում էր «սադրել», իսկ մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցում տարբեր հարցերի կողքին միգուցե թեման այդպիսի մեծ արձագանք չգտնի։

Երեկ ողջ օրը մեզ չհաջողվեց կապ հաստատել Հովհաննես Իգիթյանի հետ։ Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպն արդյոք քննարկվո՞ւմ է ԱԼԴԵ-ում, եւ ստացանք դրական պատասխան․ «Այո, ԱԼԴԵ-ում հետաքրքրվել են միջադեպով, ես պարզաբանումներ եմ տվել միջադեպի մասին»։ Այլ հարցերի ու այդ գործընթացից ունեցած ակնկալիքների մասին Մարուքյանը գերադասեց չխոսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1009 անգամ
Լրահոս
Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Սկանդալ հայկական ֆուտբոլում. Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ «Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am