Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար լրագրողների հետ հանդիպմանը խոսեց հետագա ծրագրերից, մասնավորապես տրանսպորտի խնդիրը կարգավորելուց: Ներկայումս 220 համայնք ապահովված չէ քաղաքային տրանսպորտով:
«Շուտով կունենանք տեխնիկական առաջադրանքը՝ միասնական օպերատորի ստեղծումով, միասնական տոմսերի ստեղծումով կունենանք նոր տրանսպորտային համակարգ: Մինչեւ հունիսի կեսերը կլինի տեխնիկական առաջադրանքը, որ կներկայացվի մշակման: Պետք է լավ տրանսպորտային համակարգ ունենանք՝ չմտածելով գծատերերի մասին: Միասնական տոմսը նշանակում է, որ կլինի էլեկտրոնային տոմս: Գծատեր չենք ունենա, կունենանք օպերատոր»,- ասաց նախարարը:
Համակարգի ներդրման ֆինանսավորման հարցը դեռևս քննարկումների փուլում է:
«Քննարկումներ կան նաև Ասիական զարգացման բանկի հետ, որպեսզի հանդիսանա այդ ծրագրի դոնոր: Մինչև տարվա վերջ, կունենանք կոնկրետ առաջարկները, բայց հիմա մենք ունենք պայմանագրեր՝ գործող ընկերությունների հետ, դրանք քիչ-քիչ ավարտվելուց հետո արդեն կներդրվի միասնական ցանցը: Չեմ կարծում, որ դա կարող է բերել սակագների բարձրացման: Ընդհակառակը` դա կարող է բերել սակագների իջեցման, եթե ժամանակային սահմանափակումով դուք ունեք մեկ ժամվա համար այսքան գումար, ապա այդ մեկ ժամվա ընթացքում կարող եք փոխել տրանսպորտային մի քանի միջոցներ», - ամփոփեց նախարարը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը