Կատակել են հայ ֆուտբոլիստի վերջին հաջողության շուրջ
Հենրիխ Մխիթարյանը չորրորդ անգամ է ճանաչվում Մանչեսթեր Յունայթեդի ամսվա լավագույն գոլի հեղինակ: Այս կապակցությամբ Մխիթարյանի նախկին թիմակից Մաթս Հումելսը կատակել է՝ հարցնելով, թե արդյոք ակումբն այլ խաղացողների գոլերն առաջադրում է մրցույթին: Մանչեսթեր Յունայթեդի Թվիթերի պաշտոնական էջում պատասխան է հրապարակվել Հումելսին՝ «արդեն անհարմար է Մաթս Հումելս»:
