Հերթական ահազանգը Լարսում մնացած Հայաստանի քաղաքացիներից, ովքեր պնդում են, որ Հայաստանի իշխանություններն ու Վրաստանում ՀՀ դեսպանատունը չտեսնելու են տալիս իրենց խնդիրը

Հերթական ահազանգն է ստացվել Վերին Լարսում օրեր շարունակ մնացած Հայաստանի քաղաքացիներից, ովքեր շարունակում են մնալ մեքենաների մեջ, սակայն թե՛ Հայաստանի իշխանությունները, և թե՛ Վրաստանում ու Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատները ոչինչ չեն անում՝ իրենց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը և հավելում, որ զանգահարած քաղաքացին ասում էր. «Վրաստանը բացել է մի սահմանը, բայց էս Վրաց-ռուսական սահմանը չի բացվում, անտերուդուս վիճակ է, մեզ լրիվ մոռացել են: 42 հոգի ենք էս պահին, կանայք ու երեխաներ կան մեզ հետ, փողոցներում էլ անվադող չմնաց, որ չվառենք տաքանանք, դրանով էինք տաքանում: Ռուսական ոստիկանությունը եկավ-մոտեցավ մեզ, ասացին, որ ձեր հյուպատոսարանը ոչինչ չի անում, գոնե մենք փորձենք մի բան անենք, մյուս օրն եկան ասին, թե վրացին ասում ա դուք ինչի եք խառնվել, եթե իրանց հայերը, իրանց իշխանությունները չեն խառնվել… վրացին ռուսներին է ասել, ասում է՝ վրացին չի թողնում: Վրացին ասել է՝ թող Հայաստանից զբաղվեն, էնտեղից ավտո տրամադրեն, գան ուղեկցելով տանեն հասցնեն իրենց երկիր, մանավանդ, որ Սադախլոյի անցակետն էլ բաց է: Վրացին ասել է՝ հնարավոր է մենք իրենց թողնենք գնան, բայց հայերը չընդունեն իրենց»:

Քաղաքացու խոսքով՝ իրենց հաց ու ջուր են տալիս իրենց հարևանությամբ գործող ապահովագրական ընկերության երիտասարդ աշխատակիցները՝ Լիլիթ և Գոհար անուններով, մինչդեռ մի ամբողջ կառավարություն այսքան ժամանակ ոչինչ չարեց իրենց համար:

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am