Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագծին: Այն քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: Նախագծով նախատեսվում է լուծարել Կրթության գործող տեսչությունը՝ որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ տարեվերջին: Կարեն Կարապետյանն անդրադառնալով տեսչական բարեփոխումներին՝ նշել է, որ դրանք պետք է հստակ, համարձակ ու արագ կյանքի կոչել, իրականացնելով մաքսիմալ վերահսկողություն, ընթացքում լուծելով նաև հնարավոր խնդիրները: Այնուհետև խորհուրդը քննարկել ու հաստատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ստուգաթերթերը: Նշվել է, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի և առաջնորդվելով Ստուգումների մասին ՀՀ օրենքով՝ տեսչական մարմնի կողմից վերամշակվել, վերանայվել ու հնարավորինս պարզեցվել է 27 ստուգաթերթ. դրանցում ներառված հարցերի քանակը նվազեցվել է 80 տոկոսով: Տեսչությանը վերապահված է վերահսկողություն իրականացնել 32 ոլորտում: Հինգ ոլորտների ստուգաթերթերն արդեն իսկ հաստատվել են կառավարության կողմից: Հավանության է արժանացել նաև Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ստուգումների երեք ստուգաթերթ՝ ֆերմերային տնտեսություններում, ձկնաբուծարաններում ու սպանդանոցներում ստուգումներ իրականացնելու նպատակով: Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգել հսկողությունն այս ոլորտում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը