Լռություն մեծ պատերազմից առաջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ծավալուն ասուլիսը ինչպես եւ սպասվում էր դարձավ լայն քննարկումների, մեծիմասամբ՝ քննադատությունների նյութ: Չնայած ասուլիսը կորոնավիրուսի պաատճաառով առցանց էր եւ վարչապետն էլ նախապես ծանոթացել եւ պատրաստվել էր հարցերին, բայց դա չխանգարեց, որ ակտիվ հանրությունը անբավարար գնահատի այն: Այս անգամ էլ գորբաչովյան սինդրոմով Փաշինյանը մի քանի ժամ խոսեց, բայց բովանդակային ոչինչ չհայտնեց, բայցեւայնպես ամենաառանցքային հարցերում նրա լռությունը ավելին էին, քան հազարավոր բառերը…

Հատկապես ծիծաղելի էր ավանդական դարձած 100-փաստերի հերթական սերիայի ցուցադրությունը: Այսպիսով ի կատարվեց բազմաթիվ օգտատերերի նախապես հրապարակված գուշակությունները. հեղափոխական իշխանությունների վերջին 100 փաստ ձեռքբերումների շարքում ընդգրկված էին այնպիսի աննախադեպ ձեռքբերումներ, ինչպիսին օրինակ կովկասյան ընձառյուծի վերադարձն էր իջեւանյան անտառներ, այո, անհավատալի է, բայց ստացվում է, որ Փաշինյանը հեղափոխություն է իրականացրել նույնիսկ վայրի բնության մեջ եւ ընձառյուծը 50 տարվա դադարից վերադարձել է Փաշինյանի հայրենի Իիջեւանի անտառներ: Մյուս դարակազմիկ փաստն էլ ՃՈ-ի վարչապետի տիկին Աննա Հակոբյանին տուգանելն էր, կամ օրինակ բենզինի գնի անկումը, մինչ մենք թերագնահատում ենք մեր վարչապետին, բանից պարզվում է, որ այս մարդը համաշխարհային մակարդակով հարց լուծող է եւ նա է նավթի գինը իջեցրել, որն էլ շղթայական ազդեցություն է ունեցել բենզինի շուկայում:

Էլ ինչ ասուլիս, որ առանց մուտիտի ու կրուտիտի չանցնի: Վարչապետի 8-րդ մեծամասշտաբ ասուլիսը եւս բացառություն չէր:

«Ես չեմ հիշում, որ կորոնավիրուսը «պինցետով» հանելու և «արաղով» ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել, գուցե այլ շրջանակում է հնչել այդ հայտարարությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին՝ վերջերս նա հայտարարել է, որ հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում և համաճարակի տարածման համար մեղադրել է քաղաքացիներին այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում հայտարարում էր՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք:

Նշենք, որ վարչապետը կորոնավիրուսը «պինցետով» հանելու և օղիով ախտահանելու մասին խոսել է հանրաքվեի հանրահավաքների շրջանակում: Բայց դե չի հիշում, ոնց հիշի, որ ամբողջ օրը ուտել-խմելով, օղի քաշելով է զբաղված, մի տեղ քյալլա է վայելում, մեկ ուրիշ տեղ խորոված ու քյաբաբ ու ասուլիսի սկզբից մինչեւ վերջ էլ տարածեց խորովածի բույրը, մարդու կյանքի ողջ իմաստը ըստ էության տեղավորվում է «Խորովածը շա՜տ լավ բան է» երգի բառերում: Եւ այսպիոսվ՝ այնքա՜ն « լավ բան է», որ դատական համակարգի բարեփոխումներն առանց խորովածի գլուխ չեն գա: Փաշինյանը հայտարարեց, թե չեն շտապի դատական համակարգի բարեփոխումներ անել, որպեսզի հետո չպարզվի, որ շտապ եփած խորովածի պես «երեսը վառած լինի, մեջը հում »:
Հաջորդ կրուտիտը կրկին նույն թեմայով էր, հիշում եք, երբ նա ազարտի մեջ ընկած հանրաքվեի քարոզարշավ էր անում, բայց համավարակն արդեն թակել էր մեր դուռը, հայտարարեց, թե կորոնավիրուսն ում շունն է.«Կորովիրուսն ում շունն է, էլի որ, ո՞ւմ շունն է, բայց շները նաև կծելու հատկություն ունեն, և մենք ասում ենք՝ կամ եկեք այնպես անենք, որ այդ շան պարանը ձեռքներս պահենք, կամ այնպես պահենք պարանը, որ մեզ չկծի»,- ասաց նա:

Ասուլիսի խայտառակությունն, անշուշտ, Արցախի իշխանությունների վերաբերյալ ապազգային ձեւակերպումն էր՝ «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» բանաձևումը, որն ասուլիսի ընթացքում կրկնվեց մի քանի անգամ: Կա՞ սրանից ավելի մեծ դավադրություն ու դավաճանություն, եւ սա ասում է մի մարդ, ով ինքն էր Արցախում դավադիրների փնտրում: Եւ վերջապես, ասուլիսի ամենադրամատիկ դրվագը Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը սկանդալային բացահայտումներին ի պատասխան մի դեպքում խոստովանությունն էր մյուսում՝ խոսուն լռությունը: Մինասյանը հիշեցնենք հայտարարել էր ծխախոտային կանտրաբանդայի մասին, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել իբր Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում եւ որ դրա հետեւում կանգնած են Փաշինյանի հարազատները:
Փաշինյանը խոստովանեց փաստը «Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ը ապօրինություն թույլ չի տվել, մեղավորն արտահանողներն են, որոնք պետք է արտահանեին այլ երկրի, բայց որոշել էին ուրիշ երկրում վաճառել։ Այդտեղ էլ իրավապահները պետք է պարզեն»։

Նա չմեկնաբանեց Մինասյանի ևս մեկ բացահայտում, որ այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ իր կնոջ եղբայր, «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: «Կնոջս եղբորը վերաբերվող դրվագին, ես տեղյակ եմ, որ Հրաչյան դատական հայց է ներկայացրել և այդ հարցին ոչ թե ես կպատասխանեմ, այլ բոլորս հրապարային կտեսնենք՝ ինչն է ճիշտ, թե ինչն է սխալ»,-ասաց նա: Մինասյանի մեկ այլ մեղադրանքին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով գործարք է առաջարկել իրեն, Փաշինյանը ընդհանրապես չպատասխանեց, ասելով իբր իրավապահները զբաղվում են այդ հայտարարությամբ: Ինչ է նշանակում այս լռությունը, արդյոք դա համաձայնության նշան է եւ ավելորդ բառերին ի պատախան կարող են ծանրակշիռ փաստեր, կոմպրոմատնր ներկայացվել իր դեմ, միգուցե չխոսեց Մինասյանի մասին, որպեսզի նրան իր ձեռամբ իրեն մրցակից չդարձնի՞ ակամայից, թե պատրաստվում է հուժկու հակափաստարկներով հանդես գալ:

Անի Սահակյան

դիտվել է 14305 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am