Նոր մանրամասներ Գավառում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից ու սպանություններից. video

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ ու իրականացնելով լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, և այդ միջոցառումների արդյունքում կատարելով նաև քննչական գործողություններ, պարզել են ապրիլի 28-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների և սպանությունների դեպքի մանրամասներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ Նորատուս գյուղի բնակիչ, 47-ամյա Ռոբերտ Հակոբյանը, Նորատուս գյուղի բնակիչ, 33-ամյա Վահե Ավետիսյանը, Նորատուս գյուղի բնակիչ, 28-ամյա Հրաչյա Հակոբյանը և Նորատուս գյուղի բնակիչ, 37-ամյա Աշոտ Եղիազարյանը ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած, դեռևս չպարզված հրազեններով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 2 և ավելի անձանց՝ Գավառ քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Հայթյանին, Գավառ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վարդան Դավոյանին և նրանց հետ գտնվող անձանց ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, կարճ տարածությունից կարճ տարածությունից կրակահերթ են արձակել՝ ըստ նախնական տեղեկությունների, իրենց ուղղությամբ կրակող Ա. Հայթյանի վրա: Փոխհրաձգության հետևանքով Վ. Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը տեղում սպանվել են, իսկ Հ.Հակոբյանը, Ա.Սարգսյանը, Ա.Պետրոսյանը, Ս.Մելոյանը, Ա.Հայթյանը և Վ.Դավոյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» Բ/Կ, արդյունքում Ռ.Հակոբյանը, Ա.Եղազարյանը, Հ.Հակոբյանը և Վ.Ավետիսյանն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Ռ.Հակոբյանին և Ա.Եղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 34-104 հոդ. 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով ու խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր ապրիլի 28-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող սպանությունների տեսանյութը՝ առանց մոնտաժված տարբերակի, որպեսզի ընթերցողն ավելի հստակ պատկերացում կազմի, թե ինչի համար էինք մենք նյութի վերնագիրը նշել որպես մարտաֆիլմ, մինչդեռ SHAMSHYAN.com էին զանգահարում անանուն հեռախոսահամարից որոշ մարդիկ և ասում, թե գույները խտացրել եք։ Ի՞նչ մարտաֆիլմի մասին է խոսքը։ Ներկայացրել էինք նաև լուսանկարներ՝ Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած ավերածությունից հետո, թե այնտեղ ժամանած ոստիկաններն ու քննիչները ինչ իրավիճակի են ականատես եղել։

Ներկայացրել էինք նաև լուսանկարներ, թե ինչպես էին սպանության վայր ժամանում Toyota մակնիշի 47 CC 777 համարանիշի ավտոմեքենայով 3 երիտասարդներ, որոնք, ըստ տեղեկությունների, Նորատուսից են։ Տեսնելով կրակված ավտոմեքենան՝ հայհոյանքներ ու հաշվեհարդար տալու կոչերով ուղևորվում են Գավառի բժշկական կենտրոն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ էին ընդունվել Գավառ քաղաքում 2 անձի սպանելու և 4 անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը, որոնք միացվել են մեկ վարույթում: 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ: 

դիտվել է 1738 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am