«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը շարունակելով իր շողոքորթությունը՝ փորձում է Գագիկ Ծառուկյանից նեղացած պատգամավորների եւ Ծառուկյանի միջեւ միջնորդ հանդիսանալ, երկակի խաղի մեջ է։ Ինչպե՞ս, բացատրենք։ Նա թեեւ Ծառուկյանի անունից գնում, զանգահարում, զրուցում է բոլոր այն պատգամավորության թեկնածուների հետ, ովքեր մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել ու հակառակ ԲՀԿ առաջնորդի կամքի ցանկանում են պատգամավորի մանդատ ստանալ, մյուս կողմից իր որդին է դուրս եկել Ծառուկյանի դեմ։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն երբ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարվածների անունները, նրանց թվում էր Աբրահամ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը։ Սակայն նա եւս Ծառուկյանից մյուս նեղացածների նման այդ դիմումից ԿԸՀ-ում հրաժարվեց։ Ասել է, թե Աբրահամ Մանուկյանը մի կողմից նպաստում է Ծառուկյանի դեմ թեկնածուների «ապստամբությանը», մյուս կողմից փորձում հաշտեցնողի դերում գտնվել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը