Դիալեզ ստացած մեծ քանակությամբ հիվանդներ վարակվել են կորոնավիրուսով. Գևորգ Գրիգորյան. տեսանյութ

Իրականում մարդկանց այլևս չի հետաքրքրում թե կորոնավիրուսով քանիսն են վարակվել, քանիսը՝ բուժվել։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է բժիշկ «COVID-Փաստահավաք խմբի» անդամ Գևորգ Գրիգորյանը։


Ըստ բժշկի՝ պատճառը ինֆորմացիոն խառնաշփոթն էր. «Բազմաթիվ անգամ հրապարակված թվերն իրականությանը չէին համապատասխանում, ինչի արդյունքում ժողովուրդը կորցրեց իր վստահությունը»։

Գևորգ Գրիգորյանի խոսքով՝ մարդիկ այսօր կգերադասեն կորոնավիրուսով վարակվել ու երկու շաբաթում բուժվել, քան ամիսներ շարունակ սոցիալական խնդիրներով տանը փակված մնալ. «Եկեք ընդունենք՝ պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցություններն ու հանձն առած ծրագրերը ծրագրեր չեն»։


Բժշկի դիտարկմամբ՝ այլևս անիմաստ է մարդկանց տներում փակելը․ «Մարդիկ անլուրջ են վերաբերվել Պարետի կողմից սահմանված արգելքներին։ Կոչեր կարող են անել հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, բայց պետությունը պետք է կարողանա մարդկանց տանը պահել»։

Գևորգ Գևորգյանը բերում է քաղաքակիրթ երկրների օրինակը, համաձայն որի՝ այդ պետություններն արտակարգ դրության պայմաններում ամբողջ գործիքակազմով սահմանում են վերահսկողություն․ «Հայաստանում վերահսկողություն էին սահմանում ինչ-որ թերթիկի միջոցով։ Մեզանից յուրաքանչյուրը կարող էր թերթիկի վրա գրել՝ գնում է դեղատուն, բայց գնալ ընկերոջ տուն»։

Դիտարկմանը՝ վարչապետը փորձում է հանրությանը հանգստացնել, իսկ Առողջապահության նախարարն այլ բան է ասում, բժիշկը նշել է․ «Երբ նախարարն ասում էր՝ ես իմ երեխաներին վաղը դպրոց եմ ուղարկում, հաջորդ օրը ԿԳՄՍ նախարարն ասում էր՝ դպրոցները փակվում են ու այսպիսի բազում իրարամերժ հայտարարություններ են եղել»։

Գևորգ Գևորգյանի խոսքով՝ հենց այս իրարամերժ հայտարարությունները պատճառ դարձան, որ ժողովուրդն այլևս ուշադրություն չդարձնի դրանց․ «Այսօր մեկ նավի մեջ են Պարետ Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը, և, եթե Պարետին ազատեն պաշտոնից, դրան հետևելու է նաև Արսեն Թորոսյանի հեռանալը»։

Գևորգ Գրիգորյանը հռետորական հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանում քիչ են վարակակիրները. «Կա երկու տարբերակ՝ կա՛մ մեզ մոտ թվերն ուռճացնում են, ուրեմն պետությունը խաբում է ժողովրդին, կա՛մ էլ թվերը չեն չափազանցնում, ինչը նշանակում է՝ պետական այրերն իրենց տեղում չեն»։

Հարցին՝ Ձեր կարծիքով ո՞ր տարբերակն է մեզ մոտ, բժիշկը պատասխանել է․ «Իմ տեսակետը երկուսը մեկում է, այսինքն՝ թվերի կեսով ունենք վարակվածներ, բայց միևնույն ժամանակ պետական պաշտոնյաներն իրենց տեղում չեն»։

դիտվել է 1850 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am