Երկակի ստանդարտների դասական օրինակ․ ԱԺ-ի դեգրադացիան շարունակվում է

Իրատես թերթը գրում է. «Սխ­րանք­նե­րը ԱԺ-ում շա­րու­նակ­վում են: Թեև ԼՀԿ նա­խա­գա­հը ինք­նա­տար­հան­վել էր Ար­ցախ, հրա­դա­դար չե­ղավ, հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի, լայ­վե­րի, տե­տա­տետ­նե­րի՝ նույն­պես: Տա­րա­տե­սակ ա­ռա­ջարկ­նե­րի՝ ևս: Հո­դա­բաշխ ու ան­կապ: Հիմ­քե­րի հիմ­քը ո­րո­նե­լիս ՔՊ-ն գտավ «Ա­պօ­րի­նի գույ­քի բռ­նա­գանձ­ման օ­րեն­քը», ԼՀԿ-ն հա­սավ ժո­ղովր­դին փող բա­ժա­նե­լու ա­ռա­ջար­կի մերժ­մա­նը: ԲՀԿ-ն ինք­նա­մե­կու­սա­ցավ ու չս­տանձ­նեց հաշ­տա­րա­րի դեր: Միով բա­նիվ՝ ԱԺ ե­րեք ու­ժերն էլ ցու­ցադ­րե­ցին ի­րենց մտ­քի ու բազ­կի ու­ժը, միա­սին՝ ան­զո­րու­թյու­նը: Ին­չու՞.

1. Հա­յաս­տա­նում՝ քա­ղա­քա­կան դաշ­տում, խոր­հր­դա­րա­նում, խոր­հր­դա­րա­նից դուրս պա­կա­սում են քա­ղա­քա­կան մշա­կույ­թը, փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կուլ­տու­րան, հար­գանքն ու ինք­նա­հար­գան­քը: Օ­տա­րերկ­րա­ցի դա­սա­կան­նե­րին հա­ճախ մեջ­բե­րող քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը սե­փա­կան դա­սա­կան­նե­րից տե­ղյակ չեն: Հա­կոբ Պա­րո­նյա­նը, օ­րի­նակ, հս­տակ բա­նաձևել է. «Հայ­հո­յան­քը փաս­տի սով է»:

2. Քա­ղա­քա­կան փաս­տարկ­նե­րին փո­խա­րի­նում են հայ­հո­յանքն ու բազ­կակ­ռի­վը, ո­րով­հետև ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը բա­ցա­հայտ կա­տե­գո­րիա է: ՔՊ-ն հա­մա­րում է, որ ին­քը Կե­սա­րի կինն է ու վեր է քն­նար­կու­մից՝ ան­գամ ա­ռա­ջարկ­նե­րի: Որևէ քն­նա­դա­տու­թյուն, ո­րի հա­կա­թե­զե­րը չկան, ո­րակ­վում է «ռո­բա­սեր­ժա­կան ռե­ժի­մի սպա­սար­կում», իբրև ա­պա­ցույց­ներ բեր­վում են հին ու նոր վի­րա­վո­րանք­նե­րը, ձնագն­դի է­ֆեկ­տով կծի­կը գլոր­վում է. կող­մե­րից ոչ մե­կը չու­նի վեր­ջա­կե­տի ուժ ու ցան­կու­թյուն: Ի­րենց ընդ­դի­մա­դիր ան­վա­նած­նե­րը կրկ­նում են իշ­խա­նու­թյան վար­քա­կա­նո­նը՝ ա­սե­լի­քի հիմ­նա­վոր­ման փո­խա­րեն ա­րագ փո­խադր­վե­լով դե­մա­գո­գիա­յի ու պո­պու­լիզ­մի դաշտ:

Ի­րա­կա­նում այս կոնֆ­լիկ­տը ցույց է տա­լիս, թե ինչ ե­ղավ, երբ իշ­խա­նու­թյան պո­պու­լիզ­մը բախ­վեց ընդ­դի­մու­թյան ա­վե­լի մեծ պո­պու­լիզ­մին: Կամ՝ ինչ­պես է ԼՀԿ-ն ինքն ի­րեն հռ­չա­կում իշ­խա­նու­թյուն:

3. Փաս­տա­ցի՝ Հա­յաս­տա­նում կա­ռա­վար­ման ճգ­նա­ժա­մը, որ դեռ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի հրա­պա­րակ­ման ժա­մա­նակ էր ուր­վագծ­վել, բղա­վում է իր մա­սին, բայց բո­լո­րը ձևա­նում են խուլ ու կույր, փո­խա­րե­նը շա­տա­խո­սում են սե­փա­կան խն­դիր­նե­րի մա­սին: Մեղմ ա­սած՝ աբ­սուրդ է, որ իշ­խա­նու­թյու­նը վար­չա­պե­տի դեմ­քով խո­սում է ան­պաշտ­պա­նու­թյան մա­սին, իշ­խա­նու­թյու­նը, ո­րը կոչ­ված է պաշտ­պա­նել պե­տու­թյունն ու ժո­ղովր­դին, ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք է տա­լիս իր ան­զո­րու­թյան մա­սին: Միայն՝ ա­ռա­ջին հա­յաց­քից: Ի­րա­կա­նում՝ իշ­խա­նու­թյու­նը մե­ղադ­րանք է ներ­կա­յաց­նում բո­լո­րին՝ հան­րու­թյա­նը, քա­ղա­քա­կան ու­ժե­րին, ան­գամ կո­րո­նա­վա­րա­կին, բայց չի ցան­կա­նում հա­յե­լուն նա­յել:


Հա­մա­րենք, որ ՔՊ-ԼՀԿ բա­խում­նե­րը, հա­մա­ժա­նա­կյա նե­րո­ղու­թյուն-մե­ղադ­րանք­նե­րի տա­րա­փը՝ ման­դատ վայր դնե­լու ու չդ­նե­լու, նոր լայ­վե­րի ու ա­սու­լիս­նե­րի շա­րա­նը շու­տով կա­վարտ­վի: Հա­մա­րենք, որ եր­կուս­տեք կհաս­կա­նան, որ հայ­տն­վել են օ­տար խա­ղե­րի մեջ ու կվե­րա­դառ­նան բա­նա­կա­նու­թյան դաշտ: Հա­մա­րենք, որ հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րում ընտ­րո­ղը այն­քան գի­տա­կից կլի­նի, որ ամ­նե­զիա­յի պոռթ­կում­ներ չի ապ­րի, ու դե­ֆակ­տո գնա­հա­տա­կան կտա իր ընտ­րած ու չընտ­րած կու­սակ­ցու­թյուն­նե­րի աշ­խա­տան­քին, և կա­նի ոչ թե պա­հի թե­լադ­րան­քով, այլ մտած­ված ընտ­րու­թյուն: Լա­վա­տես լի­նենք:

Լա­վա­տե­սու­թյան մա­սին. ԱԺ-ն, այ­նուա­մե­նայ­նիվ, լա­վա­տե­սու­թյան դռ­նե­րը փա­կում է:

Նոր ա­պա­ցույ­ցը դար­ձավ ՄԻՊ-ի զե­կույ­ցի քն­նար­կու­մը: ՔՊ պատ­գա­մա­վոր­նե­րի ո­րո­շա­կի մա­սը իր պատ­վո խն­դի­րը հա­մա­րեց բե­մադ­րել ան­ցած ուր­բաթ ԱԺ-ում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը տար­բեր վա­րիա­ցիա­նե­րով՝ ով ինչ­քան կա­րո­ղա­ցավ՝ իր ու­նա­կու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում: Եվ ի հայտ բե­րեց այդ սահ­ման­նե­րի սահ­մա­նա­փա­կու­թյու­նը: Հա­վարտ պարզ­վեց, որ գոր­ծող ԱԺ-ն նախ չի տի­րա­պե­տում գոր­ծող օ­րեն­սդ­րու­թյա­նը՝ սկ­սած Սահ­մա­նադ­րու­թյու­նից, հե­տո ցան­կա­ցած հարց պատ­րաստ է ծա­ռա­յեց­նել օր­վա քա­ղա­քա­կան խնդ­րի սպա­սարկ­մա­նը:

Ի վեր­ջո՝ պարզ­վեց, որ Հա­յաս­տա­նում սկս­վել է «Նոր Հա­յաս­տան, նոր ՄԻՊ» գոր­ծո­ղու­թյու­նը: Պատ­ճառ­ներ չկան, կա եր­կա­թյա տրա­մա­բա­նու­թյուն՝ հե­ղա­փո­խու­թյուն է ե­ղել, ու­րեմն ա­մեն ինչ պի­տի ՀԵ­ՂԱ­ՓՈԽ­ՎԻ: Փաս­տա­ցի՝ ԱԺ նիս­տե­րի դահ­լի­ճում քչե­րին էր հե­տաք­րք­րում ՄԻՊ-ի զե­կույ­ցի ԲՈ­ՎԱՆ­ԴԱ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ, պատ­գա­մա­վոր­ներն ու­նեին ի­րենց ա­սե­լի­քը Ար­ման Թա­թո­յա­նին: Ա­սա­ցին ու գնա­ցին տուն: Ին­չու՞:

Նրանց չե՞ն հե­տաք­րք­րում մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան վի­ճա­կը, խն­դիր­նե­րը, ար­վա­ծը, ա­նե­լի­քը: Չե՞ն ու­զում ի­րենց խն­դիր­նե­րը տես­նել՝ օ­րեն­սդ­րու­թյան բա­րե­լավ­մամբ ա­ջակ­ցել: Փաս­տա­ցի՝ ոչ: Նրանք ու­զում են, որ ՄԻՊ-ը պաշտ­պա­նի միայն ու միայն ի­րենց ի­րա­վունք­նե­րը, դա­տա­պար­տի որևէ «ոտ­նձ­գու­թյուն» ի­րենց ան­ձի ու գոր­ծի նկատ­մամբ, ե­թե ան­գամ ոտ­նձ­գու­թյունն ար­տա­հայտ­վել է սե­փա­կան կար­ծի­քի տես­քով: Ե­թե ոչ, պատ­րաստ են ան­բա­վա­րար գնա­հա­տել ՄԻՊ-ի աշ­խա­տան­քը: Թերևս ոչ ոք չէր սպա­սում Ար­ման Թա­թո­յա­նի կտ­րուկ ար­ձա­գան­քին. «Չհա­մար­ձակ­վեք մյուս ան­գամ Ձեր ձայ­նը բարձ­րաց­նել ինձ վրա, չփոր­ձեք իշ­խա­նա­կան դիր­քե­րից խո­սել Հա­յաս­տա­նի մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի հետ և մյուս ան­գամ չփոր­ձեք սպառ­նալ պաշտ­պա­նին»:

Ի­մա՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նը խոր­հր­դա­րա­նում ստիպ­ված էր պաշտ­պա­նել ՄԻՊ-ի ինս­տի­տու­տը, ու դա աբ­սուրդ է, ե­թե Հա­յաս­տա­նը ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիոն է: ՈՒ այդ բաս­տիո­նում ԱԺ նա­խա­գահն ըն­դա­մե­նը ա­սում է. «Որ­պես Աժ նա­խա­գահ՝ ես ան­թույ­լատ­րե­լի եմ հա­մա­րում Ձեր, թույլ տվեք ա­սել, ան­հան­դուր­ժող վե­րա­բեր­մուն­քը պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կի կամ մի քա­նի­սի դի­տար­կում­նե­րի ու ե­լույ­թի նկատ­մամբ»: Եր­կա­կի ստան­դար­տի դա­սա­կան օ­րի­նակ:

Ար­ման Թա­թո­յա­նի ան­ձը չէ խն­դի­րը, ոչ էլ նրա պրո­ֆե­սիո­նա­լիզ­մը, որ ըն­դուն­վում ու գնա­հատ­վում է մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րում, խն­դի­րը բո­լոր պաշ­տոն­նե­րում ՅՈՒ­ՐԱ­ՅԻՆ ու­նե­նալն է: Ա­սենք՝ Սու­րեն Գրի­գո­րյա­նին, կամ՝ Նի­կո­լայ Բաղ­դա­սա­րյա­նին, կամ՝ Վա­ղար­շակ Հա­կո­բյա­նին: Միայն այդ դեպ­քում 2021-ին ԱԺ-ում ՄԻՊ-ի հեր­թա­կան զե­կույ­ցին ՔՊ-ից ոչ ոք «ան­բա­վա­րար» գնա­հա­տա­կան չի տա: Սա միակ ա­ռաջ­նա­յին ման­դատ ու­նե­ցող կա­ռույ­ցի՝ ԱԺ-ի դեգ­րա­դա­ցիա­յի բա­ցա­հայտ դրսևո­րում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 649 անգամ
Լրահոս
Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Սկանդալ հայկական ֆուտբոլում. Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ «Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am