«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ոչ այնքան հայտնի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեում՝ Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկի մուտքի մոտ արդեն քանի օր է՝ ոստիկաններ են հերթապահում։ Տեղեկություններ կան, որ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ է ձեռք բերել, որ Մարուքյանի եղբոր նկատմամբ հաշվեհարդար է ծրագրվում՝ ԱԺ հայտնի ծեծկռտուքից հետո նրա գրառման համար։
Հիշեցնենք, որ պատգամավորի եղբայրը Սասուն Միքայելյանի՝ «վիզդ կկտրեմ», «գլուխդ կցխեմ» սպառնալիքներից հետո գրել էր․ «Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում (…)», ավելի ուշ հեռացրել էր հայհոյախառն արտահայտությունը։ Սակայն Սասուն Միքայելյանը մի քանի օր անց ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Էդգար Մարուքյանը վիրավորել է իր ծնողին ու պիտի պատասխան տա։
Խորհուրդ տվեց ներողություն խնդրել եւ ակնարկեց, որ իր ղեկավարած կառույցը կարող է եւ ուզում է հաշվեհարդար տեսնել նրա հետ։ Ոստիկանությունից մեկնաբանություն խնդրեցինք այս հերթապահության մասով, սակայն նրանք ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին լուրը։
Հիշեցնենք նաեւ, որ Էդգար Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Սասուն Միքայելյանի կողմից հնչեցված «ուղղակի եւ անուղղակի սպառնալիքների» կապակցությամբ հաղորդում ներկայացնելով»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը