Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին․ Վահան Իշխանյան

Ինչո՞ւ Հայաստանի երեք վարչապետերի և Արցախի մի վարչապետի երաշխավորությունները հաշվի չառնելով և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի պայմաններում դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից։ Այս մասին Ֆեյսբուիք իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը եւ ավելացրել․

«Եթե հետադարձ նայենք անկախության 30 տարիներին և գնահատենք ձեռքբերումներն ու ձախողումները, ապա կտեսնենք որ բոլոր ձեռքբերումները կապված են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ.

1-ին. Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, ապա Արցախի նախագահ Քոչարյանի առաջնորդությամբ եղավ արցախյան հաղթանակն ու անկախ Արցախի պետական հաստատությունների ձևավորումը»։

Ըստ Վահան Իշխանյանի՝ կգնահատեն նրանք, ովքեր կարող են տեսնել երկու բառակապակցությամբ ասված խոսքերի պարունակությունը՝ մեծ պատասխանատվություն, կարողություն՝ ղեկավարելու և համագործակցելու պատերազմի մեջ մտած ամենատարբեր ու ծայրահեղ ռազմական միավորումների հետ, վճռականություն՝ դիմադրելու մի քանի անգամ ավելի հզոր ադրբեջանական բանակին ու հաղթել, ապա վերականգնել ու կառուցել պատերազմից ավերված հանրապետության բնակավայրերը։

«2֊րդ, Քոչարյանի մյուս ձեռքբերումն էր, որ ստանձնելով թալանված Հայաստանի Հանրապետության վարչապետի, ապա նախագահի պաշտոնը, երկիրը ոտքի կանգնեցրեց, մասամբ դուրս բերեց աղքատության ճիրաններից (նրա կառավարման տարիներին աղքատությունը 55%-ից իջավ 25%, ծայրահեղ աղքատությունը 25%-ից իջավ 4%)»։

Վահան Իշխանյանի խոսքով՝ կրկին կգնահատեն նրանք, ովքեր մի բառակապակցության մեջ ունակ են տեսնել կարողություն՝ խոշոր ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու, օտարերկրյա, նաև տեղական գործարարներին վստահություն ներշնչելու, որ երկրում հանգիստ ներդրումներ անեն, հարկային բարեփոխումներով հնարավորություն ստեղծելու՝ մանր ու միջին բիզնեսի զարգացման համար և այլն, և այլն:

«Եվ այս ամենը ի հեճուկս նախորդների, նրանց, ովքեր չէին հավատում շրջափակված Հայաստանի տնտեսական զարգացմանը», նշել է հրապարակախոսը։

Ուրեմն, հարցրել է Վահան Իշխանյանը, ո՞ւմ էր ձեռնտու, որ Ռոբերտ Քոչարյանը բանտում փակվեր.

«Բոլորի մտքին առաջին հերթին կգան նրանք, ովքեր Քոչարյանի պատճառով կորցրել էին Հայաստանում իշխանությունը ու իրենց քինախնդրությունը փոխանցել մի սերնդի, որի ներկայացուցիչը վարչապետ դարձավ։ Սակայն նրանց քինախնդրությունը արդյո՞ք այն աստիճանի է, որ պատրաստ են նրան բանտախցում համաճարակի բաժին դարձնել։ Դժվար է ասել»։

Ուրեմն, նորից հարցնում է Վ․Իշխանյանը, «ո՞ւմ է ձեռնտու, որ Քոչարյանը ոչ միայն բանտարկվի, այլև բանտում սպանվի»։

«Պետք է նայել, թե ո՞ր շահերին է խոչընդոտում այն, ինչի մեջ մեծ վաստակ ունի Քոչարյանը՝ Արցախի անկախությունն ու այն պահելու համար գլխավոր գրավական՝ Հայաստանի տնտեսական վերածնունդը։

Փազլը հավաքվում է, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անձնավորում է Արցախի անկախության և Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի միջոցով անվտանգության գաղափարները, հետևաբար Քոչարյանին բանտում պահում են նրանք, ովքեր շրջափակել են երկիրը և ձգտում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընկած անջրպետ Հայաստանը շարքից հանել, իսկ այդ չեզոքացումն անցնում է Արցախի Հանրապետությունը վերցնելու ճանապարհով։ Ապա նրանք, ովքեր ծրագրել են հսկողության տակ առնել Իրանի սահմանը և Ռուսաստանը տկարացնելու, նրա շուրջ օղակը սեղմելու ճանապարհին հեռացնել Հայաստանից ռուսական ռազմաբազաները, որը կավերի Ռուսաստանի հետ դաշինքի վրա հիմնված Հայաստանի անվտանգության համակարգը»։

Բայց ինչպե՞ս, նրից հարցնում է Վ․Իշխանյանը.

«Ինչպես ֆիլմում է ասվում՝ «ով մեզ խանգարում է, նա էլ կօգնի», հայ ժողովո՞ւրդն է խանգարում ավերել սեփական երկիրը, ուրեմն այդ դրսի ուժերը կարողացան հասնել նրան, որ հայերը իրենց ձեռքով բանտարկեն իրենց երկրի անվտանգության ու զարգացման մեջ մեծ վաստակ ունեցած անձին։ Շատ պարզ՝ տեղական կոմպրադորային մտավորականների միջոցով վիրուս տարածելով, քաղտեխնոլոգիական վիրուսով հիվանդացրին հայ հասարակությունը, սկզբում այնքան որ 2008-ի մարտի 1֊ին մի զանգված գրոհեց իշխանության վրա «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից» կոչով, ապա վիրուսը վարակեց հասարակության ավելի լայն շրջանակներ, այնքան, որ արդեն 2018֊ին ծափերով կալանավորեցին Քոչարյանին։

Հարց էին տալիս, թե ինչպե՞ս չինական Ուհան քաղաքում կորոնավիրուսից մահացավ 33-ամյա առողջ բժիշկը, մասնագետները պատասխանում էին՝ քանի որ նա միաժամանակ տասնյակ հիվանդերի էր բուժում, վիրուսի ահավոր շատ ու բազմակողմանի գրոհի ենթարկվեց, որին առողջ օրգանիզմը չդիմացավ։ Այդպիսի բազմակողմանի վիրուսային գրոհի ենթրակվեց նաև Քոչարյանի հեղինակությունը՝ դրսից ֆինանսավորվող ՀԿ֊ների ու մամուլի, Ազատություն ռադիոյի, իշխանությունը կորցրած հհշ֊ական շրջանակների կողմից»։

Սակայն, ըստ Իշխանյանի, այդ վիրուսը չէր սպանում, և «հիմա արդեն բանտում փակել ու թողել են մյուս վիրուսի՝ կորոնավիրուսի գրոհին ենթակա»։

«Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը, չէ՞ որ ուղղակիորեն նրա ձեռքով է բանտում պահվում Ռոբերտ Քոչարյանը։ Այո, սակայն Փաշինյան անձ գոյություն չունի, այն մի դատարկ տարա է, որի մեջ հեշտությամբ լցրել են ատելություն, նախանձ, քեն, «Ադրբեջանի ժողովրդի շահ» և «Ալիևը կիրթ է և կառուցողական»։

Ինչպես գոյություն չունի նաև դատավոր Աննա Դանիբեկյան անձը, այն էլ մի դատարկ տարա է, որ լցված է իշխանության հրահանգով՝ համաճարակի ժամանակ էլ փակի տակ պահել Քոչարյանին», գրել է Վահան Իշխանյանը։

դիտվել է 635 անգամ
Լրահոս
Բաքուն հայտարարում է ԱԷԿ-ի կառուցման մասին. Վահե Դավթյան Իրանում ձևավորված խաղաղությունը շատ խոցելի է և պահանջում է զգուշավոր վերաբերմունք. Լուկաշենկո Փաշինյա՛ն, դե լսիր՝ ՔՊ-ական կռուգների աննախադեպ կոռուպցիաների մասին․ Մեսրոպ Մանուկյան (video) ՄՆ-ն իրանական բեռնատար նավ է գրավել․ Հորմուզի նեղուցը փակ է #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկոլ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում». Մեսրոպ Մանուկյան #ՈՒՂԻՂ․ Ինչպես է Փաշինյանը խայտառակվել Գյումրիում․․․ Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել Էդքան չար մի եղի, գյումրեցին քեզ չի սիրում, Շիրակ աշխարհը քեզ չի սիրում. Ռուբեն Մխիթարյան Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում հայհոյել եւ վիրավորել է օգտատերերին Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ինչու՞ է Գասպարյանը լարվում միայն, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է շրջանառվում Քուվեյթը շարունակում է փակ պահել իր օդային տարածքը 52 օր անընդմեջ Ամեն ինչ կարող է փլվել, բայց այն, ինչ կառուցված է Աստծո վրա, չի կործանվում․ Հայր Ռուբեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Դատարանը մերժել է Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորել Հեղեղումների ռիսկ կա Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Իրանը հրաժարվել է մասնակցել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին Սկանդալ հայկական ֆուտբոլում. Ուրարտուն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ «Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am