Հայաստանում արտակարգ դրության ժամկետը կերգարաձգվի

Հայաստանի կառավարությունը երկարաձգելու է մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Որոշումը քննարկման կներկայացվի մայիսի 14-ի կառավարության նիստում։

Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Որոշման մանրամասներն՝ այստեղ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

մայիսի 2020 թվականի N -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,
հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը
և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «մայիսի 14-ը ժամը 17:00-ն» բառերը փոխարինել «հունիսի 13-ը ժամը 17:00-ն» բառերով.
2) որոշման 3-րդ կետում «ենթակառուցվածքների նախարարը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը,» բառերը,
3) որոշման 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Պարետը համակարգում և ղեկավարում է պարետատան աշխատանքները, արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերը և միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման համար պատասխանատու մարմինների աշխատանքը:».
4) 8-րդ կետում «պարետատան» բառը փոխարինել «պարետի» բառով, իսկ «ցուցումով» բառը «կողմից» բառով.
5) որոշման հավելվածում՝
ա. 5-րդ կետում «սահմանափակվել այդ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում» բառերը փոխարինել «կիրառվել հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում:» բառերով.
բ. 6-րդ կետում «անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր» բառերը փոխարինել «անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում» բառերով.
գ. 7-րդ կետում «Պարետի ցուցումով» բառերը փոխարինել «Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ» բառերով.
դ. 7-րդ կետի 1-ին ենթակետից հանել «պարետի ցուցումով`» բառերը.
ե. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «տեղափոխում հատուկ նախատեսված անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ» բառերը փոխարինել «մեկուսացում կամ հոսպիտալացում, այդ թվում՝ հարկադիր հոսպիտալացում» բառերով.
զ. լրացնել նոր 7.2-7.7-րդ կետեր.
«7.2. Սույն որոշման իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
7.3. Սույն հավելվածով սահմանված դեպքերում անձի մեկուսացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր կարգադրությամբ, իսկ տվյալ պահին այն գրավոր ձևակերպելու անհնարինության դեպքում` բանավոր կարգադրությամբ, որը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Մեկուսացման ենթակա յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է մեկուսացման պատճառների, մեկուսացման վայրի, բժշկական խորհրդատվության մատչելիության իրավունքի և իր պարտականությունների մասին: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։
7.4. Մեկուսացման նպատակով անձը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսացման վայր: Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են կեցության, այդ թվում` սննդի, բժշկական խորհրդատվություն ստանալու հնարավորությունը: Մեկուսացման վայրում մեկուսացման պայմանների նկատմամբ հսկողոթյունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, իսկ բժշկական խորհրդատվություն տրամադրում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ընդհանուր վերահսկողությամբ:
7.5. Սույն հավելվածի 7.2-7.4.-րդ կետերը կիրառվում են նաև անձանց հարկադիր հոսպիտալացման դեպքերի նկատմամբ:
7.6. Անձի նկատմամբ մեկուսացումը, որպես կանոն, կիրառվում է 14 օրացուցային օրով: Այն դեպքում, երբ անձը դեռևս վարակված չէ, սակայն առկա են հիմնավոր կասկածներ, որ վերջինիս մոտ կարող է հաստատվել վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել ևս 14 օրացուցային օրով, իսկ այն դեպքում, երբ մեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը: Մեկուսացումը երկարաձգելու դեպքում անձը անցնում է ամենօրյա բժշկական զննություն և ենթակա է մեկուսացումից անհապաղ ազատման, եթե վերացել են մեկուսացումը երկարաձգելու հիմքերը:
7.7. Սույն հավելվածով սահմանված դեպքերում անձնական ազատության իրավունքը սահմանափակող ակտերը կարող են վիճարկվել վարչական կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքին համապատասխան:».
է. լրացնել նոր 8.1-ին կետ.
«8.1. Սույն հավելվածով սահմանված՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ՝ պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում՝ պարետի կողմից սահմանված համապատասխան կարգի և պայմանների խախտումը համարվում է համապատասխանաբար ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումների խախտում:».
ը. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում`
1) թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում` անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ.
2) արգելվում է տեսակցություններ ունենալը, բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի:».
թ. 3-րդ և 4-րդ գլխում «ցուցումով» բառը փոխարինել «որոշմամբ» բառով.
ժ. 17-րդ կետում «20» թիվը փոխարինել «10» թվով.
ժա. 4-րդ գլխում լրացնել նոր՝ 17.1-ին կետ.
«17.1. Սույն գլխով սահմանված սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ՝ պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով:».
ժբ. 20-րդ կետից հանել «և ցուցումներով» բառերը.
ժգ. 6-րդ գլխում լրացնել նոր՝ 22.1-ին կետ.
«22.1. Սույն գլխով սահմանված սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ՝ պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում՝ պարետի կողմից սահմանված համապատասխան կարգի և պայմանների խախտումը համարվում է ֆինանսատնտեսական գործունեության իրականացման սահմանափակումների խախտում:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

դիտվել է 1202 անգամ
Լրահոս
Մոսկվան աջակցում է․ Օվերչուկ Գազ չի լինի Բոյկոտ հայտարարագրմանը․ Մեսրոպ Առաքելյան (video) Ի՞նչ կլիներ՝ Տոկիոյում էլ մնայիր, ու․․․ (video) Ռուսաստանը Հնդկաստանին դուրս է բերել առաջին պլան՝ ինքը մնալով ստվերում. քաղաքագետ Թրամփն ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես վերանվանել է «Պատերազմի նախարարության» Վթարային շենքերի բնակիչներին առաջարկվող պայմանները կփոփոխվեն Արտակարգ դեպք․ ոստիկանները կանխել են տղամարդու ինքնահրկիզման փորձը Որքա՞ն գումար է վերադարձել ՀՀ բյուջե Ջենիֆեր Լոպեսի համերգից. ՊԵԿ-ի պատասխանը Սրանց ասում ես ինքնիշխանություն եք հանձնել, ասում են ասֆալտ ենք արել. Տիգրան Աբրահամյան Ես չեմ կարող գնալ Մոսկվա, երբ իմ երկիրը ամեն օր հրթիռների տակ է. Զելենսկի Շուրա, վերադարձիր ընտանիք. «Հրապարակ» Անչափահաս ադրբեջանցին ահաբեկչական հարձակում էր նախապատրաստում Ռուսաստանում. «Многонационал» 33-ամյա մայրը 2 անչափահաս երեխաների հետ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Վանաձորում 19-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառին Անհամբեր սպասում եմ խաղին․ Ռոնալդուն՝ Հայաստան – Պորտուգալիա հանդիպումից առաջ Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել,հերիք է մեր վրա մուննաթ գաք. Շարմազանով Ամեն դեպքում արտահերթի թեման դեռ փակված չէ. «Փաստ» Պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկելը ապօրինություն է․ «Ժողովուրդ» Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ» Ալիևը դրժել է պայմանավորվածությունը. բողոք Թրամփին. «Հրապարակ» Ծառուկյանը պատրաստվում է. «Հրապարակ» Արտակարգ դեպք Սյունիքում․ քաղաքացին տունը նռնակ է գցել ու վիրավորել ոստիկաններին Եվրոպան սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար․ Մերց «Խաղաղության խաչմերուկ»՝ միակողմանի երթևեկությամբ. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am