Սպառնում են նոր ահաբեկչություններով
Ինչպես հայտնում է Europa Press գործակալությունը, «Ալ Կաիդան Իսլամական Մահրիբում » ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է նոր ահաբեկչություններ կազմակերպել Նեապոլում, Հռոմում ու Մադրիդում: «Այսօր նրանք մեր հողի վրա են, բայց Աստծո օրհնանքով կգա այն օրը, երբ մենք նրանց կհաղթենք իրենց հողում՝ Նեապոլում, Հռոմում, Մադրիդում»,- ասում է տեսագրության մեջ պատկերված գրոհայինը: Տեսագրության մեջ կան կադրեր, որտեղ երեւում են Մալիում այդ խմբավորման անդամները, ճշգրտում է գործակալությունը: Նրանց շարքերում նույնականացրել են Իսպանիայի քաղաքացու, որը ծնունդով Մելիլյայից է ու ստացել է Աբու ալ -Նուր ալ-Անդալուսի իսլամական անունը: 13 րոպե տեւողության տեսագրության մեջ ցուցադրված են արդեն կատարված ահաբեկչությունների կադրերը: Իսպանիայի անվտանգության ուժերը զբաղվում են այդ տեսագրության ուսումնասիրությամբ:
