Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն Աստանայում Սիրիայի խնդրով հուշագիր են ստորագրել
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն Աստանայում Սիրիայի խնդրով ընթացող բանակցություններին հուշագիր են ստորագրել արաբական հանրապետությունում խաղաղ գոտիներ ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրախմանովը: «Վերջին երկու օրվա ընթացքում Աստանայում բանակցությունների մասնակիցներն իրականացրել են հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի դիտարկում և երաշխավոր երկրները համաձայնեցին Սիրիայում խաղաղ գոտիների ստեղծման հուշագիր ստորագրել», - տեղեկացրեց նախարարը: Հուշագիրը ստորագրել է ՌԴ պատվիրակության ղեկավար, սիրիական հարցի կարգավորման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով արտգործնախարարի տեղակալ Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ Իրանի ԱԳ ղեկավարի տեղակալ Ջաբերի Անսարին: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
