Ձեր օրենքի նախագիծը, որով հիպոթեքային վարկերի հետ կապված փոքրացվում է եկամտահարկի հաշվին մարվող տոկոսների այժմ գործող չափաբաժինը, հետողորմյա՞ արվեց՝ հարցրինք պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Ոչ, կորոնավիրուսով պայմանավորված՝ դադար ենք տվել, պետք է մտածենք` երբվանից ենք սկսում շեմն իջեցնել»: «Հպարտ քաղաքացիներն» ասում են` հազիվ մի նորմալ օրենք են ընդունել, էն էլ «փչացնում են»։ «Ոչինչ էլ չենք ուզում փչացնել, ուրիշ հարց կա, այսօր գործող օրենքը սոցիալապես այնքան էլ արդար չէ այն առումով, որ եթե ես 2 մլն, 1,5 մլն աշխատավարձ եմ ստանում, փոխանակ իմ եկամտահարկը գնա սոցիալական խնդիրներ լուծելուն, գնում է հիպոթեքին»: Բա ինչո՞ւ «երկնեցիք» այդ օրենքը, որ հիմա ուզում եք օրորոցում սպանել՝ ուզում էիք դո՞ւր գալ պողոսներին։ «Պողոսների մասին չէ խոսքը, խնդիրն այն է, որ երբ նոր` փոփոխված շեմ ես դնում, սոցիալական արդարությունը պահպանվում է»: Ե՞րբ եք նախատեսել կյանքի կոչել նոր շեմը։ «Երբ արտակարգ ռեժիմը կվերանա, կվերադառնանք խնդրին»:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը