Այս պահի դրությամբ ավելի հավանական է համարվում, որ մանդատից հրաժարվելու դիմումները հետ վերցրած 8 պատգամավորները մանդատ ստանալուց հետո կլքեն «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը: Նման որոշման դեպքում այդ 8 պատգամավորները միայն կարող են անկախ պատգամավորի կարգավիճակով հանդես գալ: Եթե նախկին սահմանադրությամբ հնարավոր կլիներ նոր խմբակցություն ձևավորել, ապա այժմ դա չի թույլատրվում,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Չեմ բացառում, որ մի մասը «լեզու գտնի» Գագիկ Ծառուկյանի հետ։ Սովորաբար, մենք տեսել ենք, որ շատ ավելի լուրջ անձնական և քաղաքական խնդիրներ են «ջրվել»: Նման սցենար ես չեմ բացառում»,- ասաց նա:
«Ճշմարտանման է, որ կային դրդողներ, շահագրգիռ կողմեր: Ի վերջո ընտրություններից առաջ ենթադրվում էր, որ խորհրդարանի ընդդիմադիր հատվածի ձևավորման գործում իշխանությունը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի այն իր համար հնարավորինս հարմար լինի: Այսինքն՝ այնպիսի ոչ ընդդիմադիր սեգմենտ, որտեղ կլինեն մի շարք ոչ իշխանական կուսակցություններ, որոնք ներկայացված կլինեն խորհրդարանում, բայց մեծ խմբակցություն չեն ունենա: Հիմա Ծառուկյան դաշինքի դեպքում փոքր-ինչ «պերեբոր» ստացվեց»,ասաց նա:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը