5 վիրավորներից մեկը մահացել է. 21-ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է

Մայիսի 10-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճա­նապարհի Երևան-Մեղրի հատվածի 100-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Հայրապետ Բ․, ծնված 1969 թ.) և «Ford» մակնիշի (վարորդ՝ Սերգո Մ․, ծնված 1986 թ.) ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Մերի Ղ․, ծնված 1975 թ., Սոնա Հ․, ծնված 1997 թ. և Ստեփան Բ․, ծնված 1999 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ։

Փրկարարները Սերգո Մ․-ին մոտեցրել են քաղաքացիական ավտոմեքենային, վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Սոնա Հ․-ի և Մերի Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ստեփան Բ․-ինը՝ ծայրահեղ ծանր, Հայրապետ Բ․-ն գիտակցության չգալով մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղափոխել ավտոքարշակի վրա և կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am