«Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանն իրենց ընտրազանգվածի մի մասին կորցնում են` սխալ քարոզարշավ տանելով: Զարուհին ունի կիսակուսական ձայն, նրա ձայնի տեմբրը վատն է, դրա համար էլ հավատ չի ներշնչում: Կնոջ ամենահմայիչ հատկությունը ձայնն է, իսկ Զարուհին գալիս ու ասում է, թե իրենք հաղթելու են, բայց հաղթական ձայն չեմ տեսնում: Կամ էլ` դուք կհավատա՞ք մեկին, ով ռուպորով տանիքներն է բարձրանում ու ասում, թե շուտով ամեն ինչ կփոխվի երկրում. Նիկոլի ձայնն էլ հավատ չի ներշնչում: Իսկ Տարոնը խոսում է հանգիստ ու վստահ, նրա ձայնը հայրական երանգ ունի»,- լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը
«Որերո՞րդ անգամ է Տարոն Մարգարյանն ընտրվում, սա կապ ունի, չէ՞: Նա նաև շատ ճիշտ է հագնվում` պաշտոնական, բայց` ոչ ցայտուն: Իսկ երբ Նիկոլը պաշտոնական չի հագնվում, մարդիկ մտածում են, որ նա իրենցից մեկն է ու այնքան էլ չեն վստահում նրան: Իսկ Զարուհին քարոզարշավի ժամանակ 20 հոգի հետևից է գցում ու դա համարում էլեկտորա՞տ»,- շեշտեց սոցիոլոգը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը