Լավրովն ի լուր աշխարհի բացահայտեց ճշմարտությունը, կամաց-կամաց բացահայտվում է Փաշինյանի «վերելակային դիվանագիտոթյունը»․Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

Ժամանակին ես գնահատական եմ տվել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ինչ պրոեկտ է սա, Արցախի շուրջ դավադրությունների մասին եմ խոսել ու անդրադարձել «վերելակային դիվանագիտությանը», և այսօր ամեն ինչ կամաց-կամաց բացահայտվում է։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը՝ Արցախի հիմնահարցի փուլային տարբերակի կարգավորման վերաբերյալ։

Վիտալի Բլաասանյանի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունը հավաստի է, հարյուր տոկոսանոց․«Ես անցած տարի մայիսի 9-ին ասացի՝ վերելակային դիվանագիտությամբ զբաղվում է Նիկոլ Փաշինյանը։ Եղել է պայմանավորվածություն, որտեղ ամենակարևորը եղել է այն, որ Փաշինյանը զերծ մնաց «Սանկտ-Պետերբուրգ-Վիեննա-Ժնև» պայմանավորվածությունից»։

Վիտալի Բալասանյանը հիշեցնում է, թե քանի անգամ է ինքը զգուշացրել, որ հայ ժողովրդի թիկունքում թաքուն բանակցություններ են ընթանում․«Առաջին օրվանից ասել եմ՝ կա դավադրություն։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կան դավադիր ուժեր․ դավադիր ուժը Նիկոլ Փաշինյանն է։ Լավրովը ի լուր աշխարհի բացահայտեց ճշմարտությունը»։

Վիտալի Բալասանյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը ստում է․«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղերի մեջ։ Նա չի տիրապետում արտաքին հարաբերության որևէ կետի։ Որպեսզի մենք փուլային փաթեթից զերծ մնանք, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հրաժարական տան»։

Վիտալի Բալասանյանը վստահեցնում է՝ Արցախի հարցի փուլային տարբերակի կարգավորմանը գնալու դեպքում Արցախն ու համայն հայությունը ոտքի է կանգնելու։

Վիտալի Բալասանյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունը չգիտի՝ Արցախի ազատագրման համար որքան քրտինք ու արյուն են թափել հերոսները, իսկ իրենք արժեզրկում են հերոսներին։

Հաղորդման վերջում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանն ու հարցին՝ արդարությունը կվերականգնվի՞, Վիտալի Բալասանյանը պատասխանել է․«Վստահ եմ՝ արդարությունը հաղթելու է։ Ազգը խելքի է գալու»։

Դիտարկմանը՝ ի՞նչ դերակատարում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախի կազմավորման ու հաղթանակների հարցում, Վիտալի Բալասանյանը նշել է․ «Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Արցախն առաջին անգամ ունեցել է հանրապետության ստատուս։ Ցույց տվեք մի երկիր, որը պատերազմական գործողությունների ժամանակ զրոյից կարողացել է անցնել հակահարձակման, լռեցնել բոլոր կրակակետերն ու հասնել հաղթանակի»։

Վիտալի Բալասանյանը հիշեցրեց նաև՝ ինչպիսի երկիր իրենից հետո թողեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ինչ դերակատարում ունեցավ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի ռազմաքաղաքական գործիչների խնդրանքով ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը։

դիտվել է 1385 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am