«Ցմահ ազատազրկում՝ Յանուկովիչին». լուսանակար
Պետական մեղադրողը Կիևի Օբոլոնի շրջանային դատարանին կխնդրի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին դատապարտել ցմահ ազատազրկման, հայտնում է lb.ua-ն: Այդ մասին նշել է ռազմական դատախազ Ռուսլան Կրավչենկոն՝ նշելով, որ նա մեղադրվում է մասնավորապես նրա համար, որ 2014 թվականի մարտի 1-ին, լինելով ՌԴ տարածքում, պետական դավաճանություն է գործել՝ գրավոր դիմումով դիմելով ՌԴ նախագահին և խնդրելով օգտագործել ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքում: Հետագայում դա հանգեցրել է Ուկրաինայի կողմից Ղրիմի և ավելի քան 1,080 տրիլիոն գրիվնա արժողությամբ պետական գույքի օբյեկտների կորստին:
«Պետական դավաճանության մասին գործով առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է: Մեղադրական կողմը կպահանջի պատժի առավելագույն չափը»,- ասել է դատախազը

