Որտեղ են «Կարճլիկ» նարկոբարոնի փողերը. փնտրում է ԱՄՆ-ն
Մեքսիկայի գլխավոր դատախազ Ռաուլ Սերվանտես Անդրադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին առայժմ չի հաջողվել հայտնաբերել «Կարճլիկ» մականունով նարկոբարոնի (Խոակին Գուսման Լոերա) փողերը, որին արտահանձնել են Միացյալ Նահանգներ, հաղորդում է RIA Novosti-ն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Գուսմանը ձերբակալվել է դեռևս անցած տարի իր հարազատ Սինաոլա նահանգում: Նշվում է, որ նրա ձերբակալության ժամանակ հինգ մարդ սպանվել է, մեկ ծովային հետևակային վիրավորվել է։ Ռազմածովային ուժերը առանձնատունը գրոհել են վաղ առավոտյան, սակայն հանդիպել էին թմրավաճառների դիմադրությանը։ Տանը հայտնաբերվել է երկու զրահապատ մեքենա, մեծ քանակությամբ հրազեն: Ամենահամեստ հաշվարկներով նարկոբարոնն ունի 1 միլիարդ դոլար, սակայն այդ փողերի հետքը դեռևս չի հայտնաբերվել: «Կարճլիկ»-ը ձերբակալվել էր Մեքսիկայում բանտից երկու անգամ փախուստի դիմելուց հետո, իսկ 2017թ. սկզբին արտահանձնվել է ԱՄՆ:
