Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպե՞լ են ԱԱԾ-ում․ մեկնաբանում է՝ Լևոն Քոչարյանը (video)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
Այսօր փաստաբանական թիմը ներկայացնում է Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։
Դատարանի բակում է նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ով պատասխանել է լրագրողների հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում․
