Նիկոլի «շմայսացումը»

Ուղիղ երկու տարի առաջ` մայիսի 8-ին, Ազգային ժողովում նախկին քաղաքական մեծամասնության աջակցությամբ` Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ: Ուղիղ երկու տարի անց` 2020 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ:

Փաշինյանը ոչ ավել - ոչ պակաս` Ազգային Ժողովում պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը որակեց քստմնելի սադրանք իշխանության դեմ և դրա համար մեղադրեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Իսկ Մարուքյանը, հիշեցնենք, ծեծի է ենթարկվել խորհրդարանում. Իմ Քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանը ապտակել է նրան, ևս երկու իշխանական պատգամավոր խփել են հետևից: Միջադեպի ժամանակ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում էր, և դա ամենևին չխանգարեց իշխանական պատգամավորների խուլիգանական վարքագծին: Բայց միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանի ելույթում տրված գնահատականները ավելին էին, քան իր թիմի թույլ տված քաղաքական խուլիգանությունն ու պոպուլիզմը:
«Բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական, և պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն 2 տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս կառավարությունը հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների: Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ քստմնելի տեղեկություններն են տարածում ԱԺ Իմ քայլը խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ:
Եվ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել քաղաքական մեծամասնությանը, քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը: Եվ, այո', երեկ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, ես ընդունել եմ հրավերը, ես ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ուղիղ ասել եմ՝ այո', պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ Դուք և Ձեր գործունեությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական և ի վերջո ֆիզիկական բռնությունները գործարկելու պլանի մի մասն եք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բայց սա դեռ ամբողջը չէ. նա Էդմոն Մարուքյանին մեղադրել է ռոբասերժական գործակալ լինելու մեջ: «Տեղի ունեցածը այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, հնարավոր չէ անվանել: Եվ ես ուզում եմ ուղիղ դատապարտել, որ մենք տրվում ենք սադրանքներին, մենք իրավունք չունենք տրվել սադրանքներին: Մեզ ամեն օր ու անընդհատ ուզում են շեղել մեր արժեքներից, այս ամբիոնից էր էդ նույն մարդն ասում՝ մեզ պադեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադեզդներում ծեծողներ: Նրանք մեզ ուզում են հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, նրանք մեզ ուզում են հանել հավասարակշռությունից: Եվ, այո', այսօր Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Սա, փաստորեն, հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի քաղաքական գնահատականն է սեփական թիմի քաղաքական գործունեությանը: Փաստն ինքնին, որ շնորհավորանքի, հեղափոխության ձեռքբերումները, պետության առաջընթացը ներակայացնելու փոխարեն` Փաշինյանը խոսում է բռնությունից, վկայում է, որ երկրում ոչինչ չի փոխվել դեպի դրականը: Երկրում ստեղծվել է բռնության մթնոլորտ, և դրա հիմնական հրահրողը Փաշինյանն է` իր փողոցային բառապաշարով: Սեփական քրեածին թիմի խուլիգանությունը կոծկելու համար բոլորին և ողջ աշխարհին մեղադրելով` Նիկոլ Փաշինյանի լրացուցիչ անգամ ապացուցեց, որ իր ներքին արժեհամակարգը լիովին համատեղելի է նախկին ռեժիմի շմայսների որակին: Այս մարդը նորմալ է համարում, երբ իրեն համակրող զոմբիները ողջ օրը հայհոյում են իշխանության դեմ թեթևակի քննադատություն հնչեցնողներին: Երբ իր անունը դրոշակ դարձրած հրոսակախմբերը հարձակվում են ԶԼՄ-ների վրա և անպատիժ մնում, Փաշինյանը բռնությունից չի նեղվում: Այս մարդը ներքին հրճվանք էր ապրում, երբ երկու տարի առաջ այս օրերին նախկին ԱԺ պատգամավորների տների մոտ սև ժապավեններ և ծաղկեպսակներ էին դնում: Իսկ հիմա խոսում է յուրայինների դեմ հնչող սպառնալիքներից: Երևի իրեն թվում է, թե միայն ինքն ունի սպառնալու բացառիկ իրավունք` կարող է բոլորին փռել ասֆալտին, ծեփել պատերին: «Այո', այդ պադեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք, դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովորդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին: Ես հարյուր անգամ ասել եմ այս մարդկանց՝ գնացեք նայեք հարյուրավոր ելույթներ, գնացեք տեսեք ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ էս ամբոինից, գնացեք տեսեք Էդմոն Մարուքյանը ոնց է խոսել Սերժ Սարգսյանի հետ, և գնացեք տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանութուն ունեցող մեծամասնություն ունեցող իշխանության հետ»,- հայտարարել է նա և հավելել, որ այս ամենը կապ ունի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, քանի որ որոշ մարդիկ զրկվում են իրենց թուլափայը ստանալու հնարավորությունից:
Իսկ ինչպես էր ժամանակին նախկին իշխանության հետ խոսում ինքը` Նիկոլ Փաշինյանը: Բոլորն են հիշում` կոկորդ պատռելով:
Ի վերջո, ինչ է արել Մարուքյանը, որ Փաշինյանը նրան միանգամից նախկիններից թուլափայ ստացող հռչակեց: Ընդամենը համարձակվել է քննադատել իշխանությանը: Պարզվում է` Փաշինյանն այնքան սուրբ է` իր թիմով հանդերձ, որ նրանց պետք է միայն ծափահարել ու երկրպագել, իսկ կես բառ քննադատությունը մեծագույն հանցագործություն է: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը կարող էր օգտվել ղեկավարին վայել քայլ անելու բացառիկ շանսից և ուղղակի ներողություն խնդրել կատարվածի համար` առանց բաժանարար գծերի: Կարող էր, բայց չարեց,մնաց անհույս հեղափոխական, այդպես էլ չդարձավ վարչապետ: Սա է ճշմարտությունը:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3811 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am