Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով ռուսական «Անժի»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի՝ օրեր առաջ հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ ՀՖՖ-ն իրեն պաշտոնապես չի հրավիրել Հայաստանի հավաքական, այսօր հայտարարել է.
«Այն պահից ի վեր, երբ իմացել ենք, որ Դավիթ Յուրչենկոն հայազգի է և հնարավորություն ունի հանդես գալու Հայաստանի հավաքականում, ջանք չենք խնայել եւ բազմաթիվ քայլեր ենք արել նրան հավաքական հրավիրելու կապակցությամբ: Նրա համար խոչընդոտ էր այն հանգամանքը, որ, հանդես գալով Հայաստանի հավաքականում, Ռուսաստանում կհամարվեր լեգիոներ: Բացի այդ, Դավիթը հույս ուներ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում:
Հիմա մեկ անգամ եւս ուզում եմ հայտարարել, որ ինչպես ես, այնպես էլ Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչը, պատրաստ ենք եւս մեկ անգամ հրավիրել Յուրչենկոյին Հայաստանի հավաքական, որի դռները միշտ բաց են նրա համար: Մենք գրկաբաց սպասում ենք, որ Յուրչենկոն կընդունի մեր հրավերը եւ կմիանա Հայաստանի ազգային հավաքականին»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայություն
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը