Տնտեսության գերակա ոլորտներում ձեռնարկություններին պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման նոր քաղաքականությանը վերաբերվող հանձնարարականներով հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը:
« Կարծում ենք ժամանակն է, որ կառավարությանը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի գործուն աջակցություն, մասնավորապես, այդ ոլորտներում առաջարկում ենք մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի բանկային տոկոսի սուբսիդավորման նոր քաղաքականությունը:Նման քաղաքականությունը միտված է լինելու կառավարության կողմից գերակա ուղղություններ հայտարարված տնտեսության արդյունավետության և մրցակցության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանը և ամենակարևորը նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին երկշաբաթյա ժամկետում կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավորության աշխատակազմ ներկայացնել նախատեսվող աջակցության տրամադրման , սուբսիդավորման հստակ գործիքակազմ՝ ըստ գերակա ոլորտների։
«Կարևոր գործընթաց է սկսվում»,-եզրափակեց վարչապետը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը