Քլինթոնը մեղադրում է իրեն և Ռուսաստանին
«Եթե նախագահական ընտրություններն անցնեին հոկտեմբերի 27-ին, ես նախագահ կընտրվեի :Ես հաղթանակի ճանապարհին էի, սակայն հոկտեմբերի 28-ի Ջիմ Քոմիի նամակը եւ ռուսական Վիքիլիքսը կասկածներ սերմանեցին իմ կողմնակիցների շրջանում», ասել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Այսօր Հիլարի Քլինթոնը հայտարարում է, որ մտադիր է մնալ քաղաքականապես ակտիվ, սակայն որպես անհատ քաղաքացի: Մոտ ամիսներին նա որոշել է կենտրոնանալ իր ապագա գրքի վրա, որում Հիլարի Քլինտոնը պատմելու է իր փորձի մասին, որպես կին քաղաքական գործիչ, որն ամենից շատ էր մոտեցել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին:
