Սկեսրայրը ոտքի տակ ջարդել է հարսին. դատարանի որոշումը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Արդուշ Ա.-ի դատական գործի քննությունը: 64-ամյա Արդուշ Ա.-ին մեղադրանք էր առաջադրված նախկին հարսին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Ոչ ծանր մեղադրանքով այս գործի դատական քննությունը սկսվել էր 2015 թվականի դեկտեմբերի 30-ից: Ըստ մեղադրանքի՝ Արդուշ Ա.-ն 2015 թվականի հունիսի12-ին, ժամը 18-ն անց 45-ի սահմաններում «Երիտասարդական» մետրոյի հարակից այգում ծեծի է ենթարկել 2 տարեկան երեխային գրկած  նախկին հարսին ու պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: Ամբաստանյալ Արդուշ Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրն ընկերոջ հետ ժամադրված էր մետրոյի մոտի այգում: Մինչև ընկերոջ գալը այգում անսպասելի տեսել է թոռնիկին: Երկու տարեկան երեխան մենակ կանգնած՝ «մամա» էր կանչում: Ինքը նայել է շուրջը ու տեսել է, որ նախկին հարսը՝ թիկունքով դեպի երեխան, զրուցում է ընկերուհու հետ: Ինքը բարձր գոռացել է հարսի անունը, վերջինս վազելով մոտեցել է երեխային: Ինքն էլ քայլելով է մոտեցել թոռնիկին: Հարսն ու նրա ընկերուհին, իրեն մոտենալով, սկսել են պայուսակներով հարվածել իրեն: Ինքը փորձել է «ամբողջ մարմնով պաշտպանել, որպեսզի հարվածները երեխային չդիպչեն»: Հարսի ընկերուհին շարունակել է իրեն հարվածել, իսկ հարսը երեխային գրկած՝ հետ-հետ է գնացել ու ընկել է գետնին: Երբ ընկել է, նրա հետևի մասում պատ է եղել, ընկնելու ժամանակ հարսը դիպել է այդ պատին, երևի այդ ժամանակ է վնասվել: Նրա օգնության կանչերի վրա երեք տղամարդիկ են մոտեցել, մեկը իրեն հրելով տարել է շատ հեռու: Ամբաստանյալը պնդել է, թե ինքը չէր կարող հարվածներ հասցնել նախկին հարսին, որովհետև թոռնիկը հարսի գրկին էր: Եթե ինքը ոտքով հարվածեր հարսին, հարվածը թոռնիկին կդիպչեր, բացի այդ՝ հարսի վնասվածքն էլ թեթև չէր լինի, այլ հնարավոր է՝ ոտքը կոտրվեր: Ինքը հարսի համար եղել է հոգատար սկեսրայր… Տուժող Ասյա Ս.-ն (անունը փոխված է) հայտնել է, որ դեպքի օրը իր երկու տարեկան երեխայի ու ընկերուհու հետ դուրս էր եկել զբոսանքի: Մինչև այգի մտնելը երեխան իր գրկին էր, այգում երեխային իջեցրել է, մի քանի քայլ են արել, ինքը շրջվել ու տեսել է նախկին սկեսրայրին, ով արագ-արագ մոտենում էր երեխային: Նա որևէ բան չի ասել, չի խնդրել երեխային գրկել: Ինքը ավելի վաղ երեխայի հետ շփվելու տարբերակներ առաջարկել էր, բայց ամուսնու ընտանիքը չէր համաձայնել: Սկեսրայրին տեսնելով՝ ինքը երեխային գրկել է՝ վախենալով, որ նա կվերցնի երեխային ու կտանի: Սկեսրայրը մոտեցել, ամբողջ ուժով երեխային քաշել է իր գրկից, իրեն հրել ու գցել է գետնին: Հետո նա ոտքով մի քանի անգամ հարվածել է իրեն: Ինքն օգնություն է կանչել: Ընկերուհին էլ է օգնություն կանչել: Մի քանի տղամարդիկ են մոտեցել, բռնել են սկեսրայրին, ասել են՝ ի՞նչ ես անում: Նա պատասխանել է, թե ցանկանում էր երեխային համբուրել… Սկեսրայրին հեռացրել են իրենից: Ընկերուհին օգնել, իրեն բարձրացրել է գետնից: Ինքը նստել է մոտակա բացօթյա սրճարանում, մի քանի կին են մոտեցել, փորձել են օգնել, բայց երեխան շատ անհանգիստ է եղել: Իր տունը այգու մոտ է, ինքը երեխայի հետ գնացել է տուն: Դեպքի մասին պատմել է իր ընտանիքի անդամներին: Հայրը զանգահարել է ոստիկանություն: Այդ օրն իրեն զանգել է սկեսուրը, ասել է, թե իրեն հետևում են… Նախկինում եղել են դեպքեր, երբ նախկին ամուսնու ընտանիքը փորձել է երեխային  տանել: Այդ օրն էլ, ըստ տուժողի, սկեսրայրը պլանավորված եկել է երեխայի հետևից… Տուժողը դատարանում պահանջել է, որ ամբաստանյալը ենթարկվի պատժի: Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ տուժողի վնասվածքները հետևանք են բութ առարկաների ներգործության, այդ թվում՝ հարվածի: Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի ստացած վնասվածքների տեղակայությունը հիմք է տալիս բացառելու համակցության մեջ վնասվածքների առաջացման հնարավորությունը «սայթաքելու հետևանքով ընկնելու արդյունքում կամ մանկահասակ երեխայի կոշիկի կոշտ շփումներից… Վնասվածքները կարող էին առաջանալ կոշիկ կրող ոտքով որոշակի ուժգնությամբ հարվածներ հասցնելու հետևանքով…»: Դատարանը Արդուշ Ա.-ին մեղավոր է ճանաչել նախկին հարսին ծեծելու համար և դատապարտել է 50 հազար դրամ տուգանքի:

 Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք  Ժամանակ թերթի այս համարում: 
 

դիտվել է 30 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Հոխորտում ա ու խռխռում․ Նիկոլի վերջին քարոզարշավը»․ Անաստաս Իսրայելյան (video) Նիկո՛լ, ուրա՞ արա 20 մլն եվրոն. Ստեփան Սամվելյան (video) «Դու ամոթ ունե՞ս, այ տգե՜տ»․ Արամ Սարգսյանը փաստերով մերկացրեց Նիկոլի խայտառակությունը (video) Փաշինյանը շարունակում է «քշել» այսպես ասած թալանի թեման՝ բարոյապես մաշելով իր իսկ ընտրազանգվածին. քաղաքագետ Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Արտառոց ոչինչ չկա, դպրոցական հրմշտոց է եղել. պարզապես այս աղմուկն ինչ-որ մեկին պետք էր, քանի որ ես եմ ընտրվել տնօրեն. Կարբիի դպրոցի տնօրեն Մեծ ծեծկռտուք Արարատում՝ 15 հոգու մասնակցությամբ, հայտնաբերվել են արնանման հետքերով ավտոմեքենաներ Էլեկտրաէներգիայի անջատումներ «Վարչական ռեսուրսի չարաշահում». «Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ, Փաշինյանն է այսօր այնտեղ ՔՊ-ի խայտառակ ընտրախախտումների մասին․․․ (video) Սիսիանում 12-ամյա տղայի նկատմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Փաշինյան, եթե ասում ես ռուսներն են մեղավոր՝ դու՛ պայքարիր Արցախի համար Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք» Էդ պրոբլեմը չե՛ք ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am