Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի ողբերգական վթարից: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ասել են, որ մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա։ Նրանք ավտոմեքենա են սպասելիս եղել, երբ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Քաջարան քաղաքի բնակիչ 46-ամյա Արթուր Միրզոյանը նրանց տեղափոխելու համար կանգնել է, և նրանք նստել են «Ջիպը» և մոտ 180 մետր առաջ ընթանալով՝ անհայտ պայմաններում ավտոմեքենան հայտնվել է Որոտան գետում։
Մահացածներից մեկին գետից դուրս են բերել փրկարարները։ Այս պահին էլ փորձում են վերամբարձ կռունկի միջոցով մեքենան դուրս բերել գետից, որպեսզի մյուս մահացածին էլ դուրս բերեն ավտոմեքենայից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները 21-ամյա Դավիթ Մկրտչյանը և 19-ամյա Աստղիկ Մկրտչյանն են, ովքեր Որոտան գյուղի բնակիչներ էին։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը