Հրդեհը Ավստրալիայում ոչնչացրել է պատմական քաղաքը
Ինչպես հայտնում է«Ինտերֆաքսը», Ավստրալիայում անտառային հրդեհը ոչնչացրել է Յարլուփ պատմական քաղաքը Կան անհետ կորածներ: Յարլուփը Պերտ խոշոր քաղաքից 110 կմ հեռավորության վրա է գտնվում: Անտառային հրդեհը, որը վերջին օրերին կրկնակի ուժգնացել է, ընդգրկել է 53 հա տարածք, ոչնչացնելով Յարլուփի տների ավելի քան մեկ երրորդը: «Մենք 95 տուն ենք կորցրել, դրանց մի մասը պատմական կառույցներ են»,- լրագրողներին հայտնել է ռեգիոնի հրշեջ կոմիսար Ուեյն Գրեգսոնը: Քաղաքում ընդամենը շուրջ 250 կառույց կա:
