Մայիսի 4-ին, ժամը 02:31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 51 շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ:
Ժամը 02:33-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարաններից մեկում (վարձակալ՝ 1980 թ. ծնված Ա. Հ.) տեղի է ունեցել գազի կաթսայի պայթյուն՝ հրդեհի բռնմամբ, ինչի հետևանքով վարձակալներ Ա. Հ.-ը և 1984 թ. ծնված Ա. Գ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է հյուրասենյակի բազկաթոռը և բազմոցը՝ մասամբ:
Պայթյունից ամբողջությամբ վնասվել են բնակարանի մուտքի և պատշգամբի դռները, ննջասենյակի պատուհանը, իսկ խոհանոցի պատուհանի ապակիները կոտրվել են:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը