«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ծառուկյանի ցուցակի «ապստամբ» 8 անդամները, որոնք ի հեճուկս իրենց «դաշինքային շեֆի» ցանկության՝ երեսները պնդացրին ու պահանջեցին իրենց մանդատները, օրենքի տեսանկյունից միանգամայն իրավացի էին, քաղաքական առումով նույնպես, գուցե, ունեն իրենց հիմնավորումները: Բայց մեր Ազգային ժողովի դեպքում, օրենքի կամ քաղաքականության չափանիշները գրեթե կիրառելի չեն: Մեզանում գործում են «տղայական» չափանիշները, ըստ որոնց՝ ձեզ Ծառուկյանը չի ուզում, ո՞ւր եք խցկվում: Կամ ամբողջ նախընտրական շրջանում փառաբանում էիք Ծառուկյանին, որը ձեզ լավություն էր արել՝ ընդգրկելով իր ցուցակի մեջ, այդ ինչո՞ւ հանկարծ գնացիք ձեր փառաբանած բարերարի կամքին հակառակ: Եվ ասել, որ այդ «տղայական» մոտեցումները ծայրից ծայր սխալ են, նույնպես արդար չի լինի՝ պարզապես դա որոշակի հասարակական մակարդակ է, որը հատուկ է ոչ միայն այդ քաղաքական ուժին: Ավելին՝ հատուկ է ոչ միայն քաղաքական ուժերին:
Իրականում, եթե չափանիշն այն է, թե ով որքան է ձայն բերել, ով որքան է փող ծախսել, ով ում խնամին է և ով ում փեսան, այդ համակարգում խոսել քաղաքական թիմի մասին՝ ավելորդ է: Ի՞նչն է կապում ասենք Արարատ Զուրաբյանին կամ Նապոլեոն Ազիզյանին Գագիկ Ծառուկյանի հետ: Միևնույն գեղագիտական կամ փիլիսոփայական հայացքնե՞րը, միևնույնը տեսլականնե՞րը տնտեսության, կրթության կամ մշակույթի զարգացման վերաբերյալ: Ոչ, նրանց միավորում էր պայմանավորվածությունը՝ դու կծախսես այսքան փող, կբերես այսքան ձայն, կփառաբանես կուսակցության ղեկավարին, ուրիշ թեմաներով ավել-պակաս չես խոսի, դրա դիմաց կհայտնվես ցուցակի այսինչ տեղում կամ հնարավորություն կստանաս անցնել «ռեյտինգայինով»: Կողմերը կարող են տարբեր պատկերացումներ ունենալ այն մասին, թե որքանով են այդ պայմանավորվածությունները պահպանվել, և այստեղից էլ, հավանաբար ծագեցին որոշակի «թյուրիմացություններ»:
Ինչն այդ 8 հոգուն դրդեց «ապստամբել» և ակնհայտորեն փչացնելով հարաբերությունները Ծառուկյանի հետ, ու հարվածի տակ դնելով մարդկային արժանապատվությունը, կռիվ տալ մանդատների համար: Հավանաբար, նրանց ինչ-որ տեղից «բզել» են: Հիմա, լինելով «տարած-հետբերածի» կարգավիճակում, նրանք, իհարկե, չեն կարողանան քաղաքական գործունեություն ծավալել խորհրդարանում: Բայց դա նրանց, հավանաբար, պետք էլ չէ»:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը