Էրդողանը Պուտինին հրավիրել է Սևծովյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին՝ Ստամբուլում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն: «Ցանկանում եմ պարոն Պուտինին հրավիրել գագաթնաժողովին` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 25-ամյակի կապակցությամբ, որը կանցկացվի այս տարվա մայիսի 22-ին Ստամբուլում»,- ասել է Էրդողանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
