ԿԸՀ ներկայացած՝ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները՝ 11 հոգի, հայտարարում են, որ իրենք մանդատ չստանալու դիմում չեն ներկայացրել ԿԸՀ, այլ իրենց փոխարեն դա արել է Ծառուկյան դաշինքը։
4000-ից ավելի ձայն հավաքած Սերգեյ Բագրատյանը եւս հայտարարեց, որ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել. նա բացահայտեց, թե ինչպես է իրենց ստորագրությունները հայտնվել այդպիսի փաստաթղթի տակ։
Սերգեյ Բագրատյանը չի կարծում, թե առանց իրենց իմացության ինքնաբացարկի դիմումներ ներկայացանելը դաշինքի ներսում ճգնաժամի մասին է խոսում:
«Սա խոսում է պետության կայացման ընթացքի մասին: Այսինքն՝ որ մարդիկ համարձակորեն պաշտպանում են իրենց քվեն: Ժողովրդի կողմից ստացված քվեն չի կարելի մատնել անուշադրության, և ոչ ոք այդ իրավունքը չունի: Եթե քվեն ստացել ես, մինչև վերջ պետք է պաշտպանես այն», - այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սերգեյ Բագրատյանը:
Նա հստակեցրեց, որ ինքը և մյուսները ստորագրել են մի փաստաթղթի տակ, որը ենթադրում է ինքնաբացարկ մինչև ընտրությունները՝ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակից: Բայց դա գործում է մինչև ընտրությունների օրը, իսկ արդեն ընտրություններից հետո այլ իրավիճակ է,ասաց նա:
«Մեր ստորագրած փաստաթղթում «ես հրաժարվում եմ մանդատից» ձևակերպում չի եղել», - նշեց Բագրատյանը:
Արդյո՞ք ԱԺ մտնելու պարագայում կհամագործակցի դաշինքի պատգամավորների հետ, նշեց՝ դա կախված է նրանից, թե հարցը դաշինքում ինչպես կմեկնաբանվի։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը