Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանին իսկապես առաջարկվել է Յուրի Խաչատուրովից հետո ղեկավարել ԱԱԽՔ-ը, սակայն այդ առաջարկը մերժել է այն հիմնավորմամբ, որ դեռ անհայտ է, թե 2018 թվականին ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այսինքն՝ նորից անորոշություն կմտնի նրա ծրագրերում:Հովիկ Աբրահամյանն ունենալով ժամանակավոր պաշտոն զբաղեցնելու փորձ (2014-ից 2016 թվականներին վարչապետ) չի ցանկացել եւս մեկ անգամ նման ռիսկի գնալ: Աբրահամյանը նպատակադրվել է այս մեկ տարում ամրապնդել իր դիրքերը, որպեսզի 2018 թվականին ավելի լուրջ հավակնություններով եւ ավելի ամուր դիրքերից կարողանա հանդես գալ:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը