«Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով կենտրոնում առաջադրված նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը hayeli.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր գնալու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հետ է վերցնելու իր անունից գրված ինքնաբացարկի դիմումը:
Ինչպես ասաց՝ ինքը չէր կարող դիմում գրել, քանի որ բավականի ժամանակ է արդեն՝ տանից դուրս չի եկել: «Ընտրություններից հետո ես տանը պառկած եմ ու տանից դուրս չեմ եկել, չեմ կարում քայլեմ, էդ ոնց եղավ, որ դիմում գրեցի: Դա ինչի նման կլինի, ես հիվանդ տանը պառկած եմ եղել, բայց իմ անունից դիմում է գնացել Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- նշեց նա:
Նա հիշեցրեց նաև, որ մամուլը գրել էր, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Նապոլեոն Ազիզյանի անունով ինքնաբացարկի դիմում ոչ՛ ընտրություններից առաջ, ո՛չ էլ հետո չի ներկայացվել:
«Ես անընդհատ զանգում եմ պարոն Ծառուկյանին, բայց զանգերիս չի պատասխանում: Բայց ամեն դեպքում գնալու եմ հետ վերցնեմ դիմումը: Ես ո՞նց կարող եմ դիմումը հետ չվերցնել ու իմ իրավունքները չպաշտպանել»,- վրդոհված ասաց պարոն Ազիզյանը:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը