Հրապարակի տեղեկություններով՝ ընդամենը յոթ ամիս առաջ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակված Ալեքսան Հարությունյանն առաջիկայում հնարավոր է ազատվի այդ պաշտոնից եւ վերադառնա նախկին աշխատանքին՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնին: Նա այդ պաշտոնն զբաղեցրել է 2003-2013թթ․, որից հետո տեղափոխվել է դիվանագիտական ոլորտ, նշանակվել Արգենտինայում ՀՀ դեսպան: Այժմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցնում է Ռուբեն Ջաղինյանը: «Ջազին» նույնպես անպաշտոն չեն թողնի՝ նախագահական ընտանիքը նրա նկատմամբ ջերմ զգացումներ է տածում:
Նշենք, որ Ալեքսան Հարությունյանի գործը Բաղրամյան 26-ում լրատվամիջոցների «կուրացիան» էր, նա այս պաշտոնում փոխարինեց Սեւակ Լալայանին, ով ավելի լիբերալ մոտեցումների կողմնակից էր։ Ենթադրվում էր, որ Ալիկ Հարությունյանը պետք է «գեբելսյան» մեթոդներով փորձի կառավարել լրատվական դաշտը՝ աչքի առաջ ունենալով քոչարյանական Հայաստանի եւ պուտինյան Ռուսաստանի օրինակը, սակայն 7 ամսվա աշխատանքը ցույց տվեց, որ դա անհնարին է՝ մամուլն այս տարիներին որոշակի ազատություն է նվաճել, որից հրաժարվելը կամ հրաժարեցնելն իրատեսական չէ։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը