Այսօր՝ մայիսի 3-ին, առավոտյան ժամը 04։00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել Կարապետյանների ընտանիքի առաջնեկները՝ հնգյակ՝ 4 աղջիկ և1 տղա։ Փոքրիկները՝ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան, գլխավոր բժիշկ Միքայել Մանուկյանի անմիջական հսկողության ներքո։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը հայտնեց, որ «Էրեբունի» հիվանդանոցի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հնգյակ է ծնվել. «Բազմաթիվ ծնունդներ են եղել մեզ մոտ՝ ծննդատանը, այդ թվում՝ եռյակներ, երկվորյակներ, ու հիմա երեխաներն ու նրանց մայրը գտնվում են մեր բժիշկների հսկողության տակ և առիթից օգտվելով՝ թե՛ իմ, թե՛ հիվանդանոցի ողջ բուժանձնակազմի կողմից շնորհավորում ենք ընտանիքի անդամներին»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխաների հայրը՝ 24-ամյա Վարդանը, ասաց. «Շոկի մեջ ենք, ճիշտն ասած։ Սկզբում գիտեինք, որ եռյակ է ծնվելու, հետո պարզվեց, որ հնգյակ է։ Մեծ անհամբերությամբ եմ սպասել։ Նաև չափազանց ուրախ եմ։ Բալիկներս առողջ են ծնվել, մայրիկի մոտ նույնպես ամեն ինչ լավ է։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում բժշկական կենտրոնի բոլոր այն բժիշկներին, ովքեր մեր կողքին են»։ Գ. Շամշյանի հետ զրույցում ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանն էլ, ով շուրջ 40 տարվա աշխատանքային փորձ ունի նշված բնագավառում, ասաց. «1980 թվականից սկսած՝ իմ աշխատանքային ողջ գործունեության ընթացքում առաջին դեպքն է, որ հնգյակ է լույս աշխարհ եկել։ Սա բացառիկ դեպք է։ Ունեցել ենք երկվորյակներ, եռյակներ, անցյալ տարի նաև քառյակ է ծնվել, բայց հնգյակի ծնվելու դեպքն առաջինն է»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքը բնակվում է Մեծամոր քաղաքում՝ 1 սենյականոց բնակարանում, և եթե ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը բարի կամք դրսևորեն, կլուծեն ընտանիքի բնակարանի խնդիրը, իսկ նրանց ուզածը շատ բան չէ. գոնե 3 սենյականոց բնակարան՝ Մեծամոր քաղաքում։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը