«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր հասարակության կրթված և իրազեկված հատվածին ընտրությունները վաղուց չեն հետաքրքրում, որովհետև «ընտրություն» բառն ինքնին ենթադրում է այլընտրանքի առկայություն, մի բան, որ գլոբալ առումով, արժեքային, աշխարհայացքային կողմնորոշման հարթության մեջ Հայաստանում վաղուց չկա:
Արմատական փոփոխությունների կողմնակիցների համար ևս ընտրությունները կորցրել են իրենց գրավչությունը, որովհետև դրանցում փակվել է հեղափոխությունների պատուհանը:
Ընտրությունների շահառուներ մնացել են լյումպենը՝ փող և տեսարաններ սիրող ապագաղափարական հատվածը, և նրան մանիպուլացնող սոցիալական մի շերտ, որի համար ընտրությունը փող աշխատելու, բիզնես ու պաշտոն ունենալու միջոց է: Ակնհայտ է, որ քաղաքական համակարգի և հանրության նման առերեսումը բերում է ընտրական համակարգի, քաղաքական հարաբերությունների մարգինալացման:
Օտարները մեզ գնահատում են հենց լուսանցքային մեր կարգավիճակով, չափանիշների այդ համակարգով, օրինակ՝ դրական համարելով, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդի դեմքին «զելյոնկա» չի նետվում, կամ մեր նախագահն իրեն սահմանադրորեն չի հռչակում «ազգի հայր» և այլն: Հենց գնահատման այս համակարգն է գործել, երբ արևմտյան դիտորդները մեր վերջին ընտրություններում առաջընթաց են արձանագրել: Ասել կուզի, որ մեր ընտրությունները չունեն քաղաքակրթական հետևանք, արժեքային արդյունք և դրական կարող են համարվել արդեն այն դեպքում, որ ուղեկցվել են առանց զոհերի ու կրակոցների:
Նման տխուր մտահոգությունների հանգեցի, երբ կայքերից մեկում ընթերցեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հարցազրույցը, որի ձևակերպումները դիվանագիտական են, սակայն տողատակում ակներև է հիասթափությունը: Նույնիսկ հարցազրույցում հանդիպում են ձևակերպումներ, որոնք ախտորոշում են հայկական դեմոկրատիայի ծանր, անբուժելի հիվանդությունը:
Ամբողջությամբկարողեքկարդալ «Ժամանակ» թերթիայսօրվահամարում:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը