ՀԴԲ-ի աշխատակցուհին ամուսնացել է ԴԱԻՇ-ի գրոհայինի հետ
CNN-ի փոխանցմամբ, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցուհի Դանիելա Գրինը, 2014 թվականին ուղևորվել է Սիրիա և այնտեղ ամուսնացել ԴԱԻՇ միջազգային ահաբեկչական խմբավորման գրոհային Դենիս Կուսպերտի հետ։ Նա իրականացնում էր թարգմանչի աշխատանք: Գրինը նախազգուշացրել է Կուսպերտին այն մասին, որ ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են սկսել նրա նկատմամբ։ Ամուսնությունից մի քանի շաբաթ անց թարգմանչուհին, ըստ ամենայնի, գիտակցել է իր սխալն ու տուն վերադարձել։ Կինը իրեն մեղավոր է ճանաչել կեղծ ցուցմունքներ տալու մեջ։ Արդյունքում նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման և ազատ արձակվել 2016 թվականի ամռանը։ Գերմանիայից նախկին ռեփեր Կուսպերտը համարվել է խմբավորման ազդեցիկ գրոհային։ Նա զբաղվել է քարոզչությամբ, մասնավորապես, մասնակցել տեսանյութերի նկարահանումներին, որոնցից մեկում հայտնվել է՝ ձեռքում կտրված գլուխ պահած։
