«Հրապարակ»-ը գրում է.Ամիսներ առաջ լուր տարածվեց, որ «Տաշիր գրուպը» գնել է «Արմենիա» հեռուստաընկերությունը։ Թեեւ լուրը պարբերաբար հերքվում էր եւ սեփականատիրոջ, եւ գնորդի կողմից, բայց այս օրերին կրկին ակտիվացել են խոսակցությունները։ Այն, որ գործարքը տեղի է ունեցել, հաստատվում է կողմնակի «ապացույցներով»։ Երեկ սոցցանցերը ողողել էին շոու բիզնեսի լուսանկարները՝ նախօրեին բացօթյա «Ջազվե Օպերայի» բացման միջոցառման մասին: «Ջազվե» սրճարանների ցանցը, որը, ինչպես «Արմենիա» ՀԸ-ն, պատկանում է Միքայել Մինասյանին, ամբողջությամբ փոխվել է, Օպերայի մոտ գտնվող սրճարանը մայիսի 1-ից կգործի նոր ձեւաչափով, թարմացված մենյուով, նոր թեմատիկ բարով, նոր տաղավարով: Այս նախագծի հեղինակը Հրաչ Քեշիշյանն է, ինչը վկայում է, որ նա հեռանում է «Պանարմենիան մեդիա գրուպից», որի գլխավոր պրոդյուսերն էր վերջին տարիներին։ Սա նաեւ նշանակում է, որ Կարապետյանների ընտանիքը որոշել է հիմնովին մտնել քաղաքականություն եւ հեռանկարային ծրագրեր է կազմում, որի մեջ որոշակի տեղ ունի նաեւ հեռուստաեթերը։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը