Հայաստանի շախմատիստները ջախջախեցին Գերմանիայի շախմատիստուհիներին
Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում այսօր կայացավ 8-րդ տուրը: Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Գերմանիայի կանանց հավաքականին: Մեր ընտրանին վաստակեց 13 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ տեղում:
